Նոր պաշտոն՝ Գալուստ Սահակյանին. «Հրապարակ»

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնաթողությունը, ի թիվս այլ կառույցների, թափուր պաշտոնի տեղ բացեց նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Նախկին վարչապետը բուհի կառավարման խորհրդի նախագահն է, նա այս պաշտոնում ընտրվել է դեռևս 2010 թվականին: Երեկ մենք տեղեկացանք, որ այս պաշտոնին հավակնում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Բացի Գրիգորիչից, շրջանառվում է նաև նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, ով բուհի շրջանավարտներից է: ՀՀԿ-ականների շրջանում ավելի հավաստի է համարվում Գրիգորիչի թեկնածությունը:

Վերջապես ումի՞ց է պակաս. Հովիկ Աբրահամյանը Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, Սերժ Սարգսյանը՝ ԵՊՀ-ի, Արմեն Աշոտյանը՝ բժշկականի, Տարոն Մարգարյանը՝ ճարտարապետաշինարարականի, Սամվել Նիկոյանը՝ ճարտարագիտականի: Ոչ պակաս արժանի թեկնածու է նաև Գալուստ Գրիգորիչը: Տիգրան Սարգսյանը դեռ շարունակում է մնալ խորհրդի ղեկավար, և աշնանն սպասվող հերթական նիստի ժամանակ էլ այս հարցը կլուծվի»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս