26 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

15:39 19.08.2014 | Գալուստ Սահակյանի և ԱԺ-ում ներկայացված ուժերի ներկայացուցիչների այցը Տավուշի մարզ (լուսանկարներ)

Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով Տավուշի մարզում էին։

15:31 19.08.2014 | Մենք արտագաղթից պիտի ուրախանանք. Մանվել Գրիգորյան (տեսանյութ). news.am

«Ցավալի է, որ գյուղերը դատարկվում են, դե հիմի մարդը չի կարողանում ապրի, ստեղծի, սովետմիություն չի, որ ամեն ինչը բերեն, լցնեն: Մենք այդքան հնարավորություն չունենք գազ, նավթ, ոսկի, այո, մենք դրանից պիտի ուրախանանք: Մեր ժողովուրդը եթե գնա, մոստերը չվառի, դրսերում փող աշխատի, հետ գա, լավ է: Հիմի ինչքա՞ն օլիգարխներ կան, որ դրսերում աշխատում են, գալիս են, ստեղ ներդրումներ անում: Գիտե՞ս՝ ինչքան միլիարդատեր հայեր ունենք դրսում»,- ասել է գեներալը:

15:22 19.08.2014 | Պարույր Հայրիկյանը Հովիկ Աբրահամյանին փորձելու է բացատրել՝ Ծիծեռնակաբերդից որոշ շիրիմներ տեղափոխելու կարևորությունը

Պատկերացրեք, ցեղասպանության հուշարձանն այցելելիս՝ տեսնելու են այդ շիրմները և հարցնելու են՝ ովքե՞ր են այստեղ հողին հանձնված: Պատասխանը պետք է լինի՝ հայ-ադրբեջանական հակամարտության զոհեր: Հա, ուրեմն 1915 թվականին է՞լ է այդպիսի հակամարտություն եղել: Ուրեմն՝ ճիշտ էին թուրքերը, որ ասում էին՝ հայերն էլ թուրք են սպանել, կռիվ է եղել, իրար սպանել են: Հայերը դա կոչում են ցեղասպանություն, թուրքերն էլ ասում են՝ նման բան չի եղել:

15:17 19.08.2014 | Սուրիկ Խաչատրյանը՝ պատերազմի վերսկսման վտանգի մասին. Եթե նորից մի բան էղավ, իրանք 7 ռայոն էլ են տալու (տեսանյութ). 1in.am

«Հակառակորդի ակտիվությունը իրանցով ա պայմանավորված: Երևի թե իրենց նախարարը գլխապտույտների մեջ ա, դրանից ա: Թող իրանք մտածեն, պատերազմի արդյունքի մասին թող իրենք մտածեն, որովհետև, եթե նորից մի բան էլ էղավ, 7 ռայոն էլ են տալու»,- հավելել է Խաչատրյանը:

15:08 19.08.2014 | Եզդիները խնդրում են ողջ մարդկությանը օգնել իրենց և տարբերել եզդիներին՝ քրդերից

Ազիզ Թամոյանն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ իշխանություններին, կուսակցություններին, որոնք իրենց եզդի եղբայրներին պաշտպանելու հայտարարությամբ հանդես եկան. «Բայց մի խնդրանք ունեմ Դաշնակներից, որոնք մի քանի օր առաջ Շահումյանի հրապարակում ասում էին, թե քրդերը պաշտպանում են եզդիներին: Սա պատմություն է և չի կարելի այն խեղաթյուրել, նման բան չկա, քուրդը քրդին չի սպանում, այլ արևապաշտներին ու խաչապաշտներին: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանում միայն մի քուրդ ընտանիք կա, քրդեր գոյություն չունեն, Հայաստանում չկան քրդական համայնքներ»:

14:26 19.08.2014 | Մոտոցիկլետը բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի

Մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի մոտոցիկլետը Միկրոշրջան թաղամասի թիվ 73 շենքին հարակից ճանապարհին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:

13:56 19.08.2014 | Պատերազմի դեպքում գեներալ Մանվելը օլիգարխների երեխաներին «կքշի, կտանի» սահման. news.am

«Սաղին կտամ դեմս, քշեմ, տանեմ ընդե, եղա՞վ։ Էն վախտ էլ եմ տարել, տենց մարդ չի եղել՝ ինձնից փախնի»,-ասել է նա:

13:24 19.08.2014 | Երիտասարդ աղջկան հայտնաբերել են նկուղում՝ կախված վիճակում. news.am

Երեկ՝ օգոստոսի 18-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Նորաշեն գյուղում. 28-ամյա աղջիկ է ինքնասպան եղել:

13:05 19.08.2014 | Աբգար Ափինյան. «Հայոց բանակը հայ աղջկա պայծառ, լավատեսական հայացքի կարիքն ունի»

«Գրադարանավարուհուն հարցրինք, թե ինչ են սիրում կարդալ մեր զինվորները, նա ասաց՝ սիրավեպեր: Մի փոքր անակնկալ պատասխան էր. պարզապես մարդկային գեղեցիկ մի վիճակ: Մենք նրանց բազմաթիվ գրքեր նվիրեցինք, ես այն կարծիքին եմ, որ զինվորին պիտի տանք լավ գրականություն: Կցանկանայի, որ շատ գրողներ մասնակցեին այս այցելություններին, որ իմանան ինչի մասին և ինչպես գրեն: Շատ կային ստեղծագործող զինվորներ, հրամանատարներ, որոնց գործերը շուտով աստիճանաբար կհրապարակենք»:

12:56 19.08.2014 | «Ոչ ոք չի կարող բացառել, որ նման զարգացման պարագայում Մինսկի խմբի համանախագահներից մեկը կամ երկուսը կարող են ճանաչել ԼՂՀ անկախությունը» (տեսանյութ). ԳԱԼԱ

Պետք է ողջունել այն առումով, որ երբ միջնորդ երկրները եւ միջազգային հանրությունը տեսնում են, որ Ադրբեջանի ալիեւյան վարչակարգին այլեւս այլ մեխանիզմ չի մնում բերելու բանակցային սեղանի շուրջ եւ հասնելու խնդրի խաղաղ հանգուցալուծման, ապա գուցե իրերը պետք է կոչել այդ անունով, որ Ադրբեջանի իշխանությունները հասկանան, որ ինչ-որ պահի նաեւ միջազգային միջնորդների համբերությունը կարող է սպառվել, եւ նրանք եւս կարող են իրերը կոչել իրենց անուններով:

12:52 19.08.2014 | Սևան-Ծովագյուղ ճանապարհին մեքենա է գլորվել ձորը. կան տուժածներ

Օգոստոսի 19-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

12:46 19.08.2014 | Նախարարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր է բացահայտել

Բագրատաշենի մաքսակետում մանրակրկիտ զննության ենթարկելով կասկածելի վարք ցուցաբերած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան՝ բեռնախցիկում տեղադրված գազաբալոնի միջից հայտնաբերվել է շուրջ 4.5կգ դեղորայք, 21.5 կգ բիոհավելումներ, ինչպես նաև 65 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ: Մյուս դեպքով՝ վարչության աշխատակիցները մեր երկրի քաղաքացու մեքենայի հետևի նստատեղից և բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի արանքից հայտնաբերել են 21 կգ ընդհանուր քաշով տարբեր երկրների արտադրության դեղորայք, որը ձեռք էր բերվել Վրաստանում:

12:43 19.08.2014 | Հայտարարություն` ՀՀ ոստիկանությունը արդեն ութ ամիս է խոչընդոտում է Դիտորդական խմբի աշխատանքները

Դիտորդական խումբը կրկին անգամ կոչ է անում ՀՀ ոստիկանությանը դրսևորել քաղաքական կամք՝ հաշվի առնելով այն, որ մարդու իրավունքները գերակա արժեքներ են, և որ պետությունը կրում է պոզիտիվ պարտականություններ ազատությունից զրկված անձանց իրավունքների պահպանման համար: Ինչպես նաև պետք է չսահմանափակվեն և չխոչընդոտվեն Դիտորդական խմբի լիազորությունները` ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության համար:

11:55 19.08.2014 | Արտոնություններ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին. «Ազատություն»

«Հանդիպեցինք զինվորների, հրամանատարական կազմի հետ: Կար իսկապես ոգևորություն, և այդ ոգևորությունը գիտակցված էր այն առումով, որ սահմանին կանգնած զինվորն էր ոգևորված, վստահ իր ուժին: Դրական կարելի է արձանագրել ամեն ինչ»:

11:50 19.08.2014 | Գլխավոր դատախազի եղբոր արտոնությունները . «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը՝ Կարեն Կոստանյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետն է, աշխատանքի գնալիս պարբերաբար հայտնվում է արտառոց իրավիճակում»:

11:34 19.08.2014 | Ադրբեջանական ոտնձգությունների վերաբերյալ 20-ից ավելի քրգործ է հարուցվել. news.am

Հայաստանի քննչական կոմիտեն մոտ 2 տասնյակ քրեական գործ է հարուցել հուլիսի 1-ից սկսած ադրբեջանական կողմից հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ արձակած կրակոցների վերաբերյալ:

11:30 19.08.2014 | Հովիկ Աբրահամյանը չի կողմնորոշվում. «Հրապարակ»

«Ինչպես ԱԺ նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո, կառավարության ղեկավարի աթոռին էլ Հովիկ Աբրահամյանը չի կողմնորոշվում մամուլի խոսնակի թեկնածուի հարցում»:

11:16 19.08.2014 | Դավութօղլուն գաղտնալսման հարցը քննարկել է իր գերմանացի գործընկերոջ հետ

Հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն ընդգծել է, որ (ՆԱՏՕ-ի գծով) դաշնակից երկրների պարագայում միմյանց գաղտնալսելն անընդունելի է և հակասում է դաշնակցային ոգուն:

11:15 19.08.2014 | Ինչո՞ւ ես չեմ գրում «Հայաստան 2020». «Առավոտ»

Մոտավորապես նույնը կարող եմ ասել իմ մասին՝ չհավակնելով, իհարկե, գրողի դափնիներին: Իրականությունն ընկել է իմ երեւակայությունից առաջ, եւ այդ դեպքում ցանկացած «կանխատեսում» ուղղակի խամրում է իրական դրսեւորումների առաջ:

10:44 19.08.2014 | Քոբուլեթիում վթարից մահացած 13-ամյա տղայի հորը թույլ չեն տալիս գալ Հայաստան. news.am

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում օգոստոսի 16-ին ավտովթարի հետեւանքով մահացած 13-ամյա Քոչար Խառատյանի դին տեղափոխել են Հայաստան, սակայն տեղի ոստիկանությունը թույլ չի տալիս Քոչարի հորը՝ Սամվել Խառատյանին, գալ Հայաստան եւ մասնակցել որդու հուղարկավորությանը:

10:12 19.08.2014 | ԼՂՀ իշխանությունները սատարում են եզդիներին եւ պատրաստ են ապաստան տրամադրել փախստականներին. ԳԱԼԱ

«Այն, ինչ տեղի է ունենում Իրաքում եզդիների հետ այս օրերին, ողբերգություն է, եւ մենք ոչ միայն հասկանում ու կիսում ենք, այլեւ խիստ դատապարտում ենք ու գտնում, որ այն նաեւ մեզ է վերաբերվում: Եզդիները միշտ եղել են մեզ հետ, եւ բնական է՝ ինչ կատարվում է իրենց հետ, խոր ցավ է պատճառում նաեւ մեզ»:

10:00 19.08.2014 | Այսօր Երևանում և մարզերում լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:

00:51 19.08.2014 | Աշխարհում սննդամթերքի ոլորտը վերահսկում է ընդամենը տասը խոշորագույն ընկերություն

Աշխարհում գյուղատնտեսության եւ սննդամթերի արտադրության ոլորտներում, 2013թ. տվյալներով, ներգրավված է ավելի քան մեկ միլիարդ մարդ, այսինքն, ողջ աշխարհում զբաղվածների թվի գրեթե 1/3-ը: Չնայած զբաղվածության նման բարձր մակարդակին, այս ոլորտը վերահսկում են մի քանի խոշորագույն ընկերություններ:

00:28 19.08.2014 | ՀՀ կառավարությունը չի հստակեցրել ԵՏՄ պայմանագրին հավանություն տալու ժամկետը. NEWS.am

Հարցին, արդյո՞ք նախագիծը նախարարների կաբինետի նիստին կներկայացվի մինչեւ օգոստոսի վերջը, Հարությունյանը պատասխանել է. «Դժվար է ասել: Ամեն ինչ կախված է Կառավարությունում քննարկումից»:

23:35 18.08.2014 | Անկախության տարիների սերունդն այսօր հասարակության շարժիչ ուժն է. վարչապետ

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը շարունակելու է երիտասարդության համակողմանի զարգացմանն ուղղված ազգային ծրագրերի իրականացումը:

23:30 18.08.2014 | «ԳԱԶ-66»-ը կորցրել է կառավարումը և կողաշրջվել

Օգոստոսի 17-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում «ԳԱԶ-66» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան Մեղրաձոր համայնքի «Զառ» կոչվող հանդամասից իջնելիս կորցրել է կառավարումը և կողաշրջվել:

22:51 18.08.2014 | Դպրոցի մարզադաշտի մոտ միզելու հարցի շուրջ վիճաբանության գործի քննությունը սկսվում է

26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. փետրվարի 5-ին, ժամը 16:30-ի սահմաններում, իր ընկերների հետ գտնվելով Գյումրիի թիվ 2-րդ ավագ դպրոցի մարզադաշտի մոտ, մեկ այլ երիտասարդի կողմից միզելու հարցի շուրջ վիճաբանել են մարզադպրոցում մարզվող երկու սաների հետ, որի ժամանակ երիտասարդն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է անչափահաս տղայի կրծքավանդակին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

22:43 18.08.2014 | Դատարանն անփոփոխ է թողել Հայրապետյանի կալանքի որոշումը. azatutyun.am

Ուրբաթ օրը Մոսկվայի քաղաքային դատարանում Լևոն Հայրապետյանի կալանավորման որոշումը անփոփոխ թողնելու մասին դատարանի կայացրած որոշումից հետո գործարարի առողջական վիճակը կտրուկ վատացել է։

22:30 18.08.2014 | Ֆերմայից 100 հավ գողացողը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել Դավիթ-Բեկ գյուղում գտնվող մի ֆերմայից 100 հավ գողանալու մասին:

22:07 18.08.2014 | Ինչպես մաքրել թոքերը ծխելուց հետո

Թոքերը մաքրելու համար ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս քնելուց առաջ տաք կաթ խմել: Արդյունավետությունը բարձրացնելու համար կարելի է կաթի մեջ մեկ գդալ մեղր ավելացնել:

  • Page 1400 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1395
  • 1396
  • 1397
  • 1398
  • 1399
  • 1400
  • 1401
  • 1402
  • 1403
  • 1404
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը