ԼՂՀ իշխանությունները սատարում են եզդիներին եւ պատրաստ են ապաստան տրամադրել փախստականներին. ԳԱԼԱ

ԼՂՀ իշխանությունները դատապարտում են Իրաքում եզդի համայնքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող վերջին գործողությունները, այն, ինչ կատարվում է եզդի ժողովրդի հետ այս օրերին, համարում են ողբերգություն:

«Մենք գտնում ենք, որ դա հավասարապես վերաբերվում է նաեւ հայ ժողովրդին: Որովհետեւ եզդի ժողովուրդը փաստորեն դարձել է մեր բախտակիցը:

Այն, ինչ տեղի է ունենում Իրաքում եզդիների հետ այս օրերին, ողբերգություն է, եւ մենք ոչ միայն հասկանում ու կիսում ենք, այլեւ խիստ դատապարտում ենք ու գտնում, որ այն նաեւ մեզ է վերաբերվում: Եզդիները միշտ եղել են մեզ հետ, եւ բնական է՝ ինչ կատարվում է իրենց հետ, խոր ցավ է պատճառում նաեւ մեզ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավթի Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը կարեւորեց նաեւ այն, որ եզդի համայնքի ներկայացուցիչները, ովքեր բնակվել են Հայաստանում եւ ՀՀ քաղաքացիներ են, երբեւէ անտարբեր չեն եղել ՀՀ հուզող խնդիրներին եւ ակտիվորեն ներգրավված են եղել նաեւ Արցախյան պատերազմում:

«Արցախյան հերոսամարտին մասնակից եզդիներ ունենք, որոնցով հպարտ ենք, որոնք պատերազմի ժամանակ հերոսություն են կատարել: Այդ մարդիկ հայոց պատմությունից անբաժան են, եւ բարձր եմ գնահատում այդ մարդկանց ներդրումը: Դա նշանակում է, որ եզդիները մեր տարածքը ընդունում են որպես իրենց բնօրրան եւ հոգեւոր տարածք»:

Դավիթ Բաբայանն ասաց նաեւ, որ ԼՂՀ-ում չկա ծրագիր, որ հրավիրեն տեղահանված եզդիներին տեղափոխվելու եւ Արցախում բնակվելու, սակայն այնուամենայնիվ Արցախում պատրաստ են ընդունել եւ ապաստան տրամադրել եզդիներին:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս