Ինչո՞ւ ես չեմ գրում «Հայաստան 2020». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Տարիներ շարունակ ես ժամանակ առ ժամանակ որպես խմբագրական գրում էի «Հայաստան – 2020» շարքը:
Դա իր ժանրով երգիծական հակաուտոպիա էր՝ ոչ այնքան Զամյատինի կամ Օրուելի, որքան Վլադիմիր Վոյնովիչի ոճով: Հիշո՞ւմ եք նրա «Մոսկվա – 2043» վեպը, որը հրատարակվել է 1986 թվականին:
Վեպը սարկաստիկ երանգներով ներկայացնում էր գրողի պատկերացումն այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանը, եթե այն միտումները, որոնք կային 1980-ականների կոմունիստական երկրում, հասնեին իրենց, այսպես ասած, «տրամաբանական ավարտին»:
Բայց վերջերս Վոյնովիչը խոստովանել է, որ պուտինյան Ռուսաստանը գերազանցել է իր ամենախիզախ երեւակայական թռիչքը, եւ հատուկ ծառայությունների ու կրոնական որոշ գաղափարների վրա հիմնված իր «Մոսկոռեպը» շատ ավելի թույլ երգիծանք է, քան այն մարազմը, որի մեջ այս պահին իրականում գտնվում է իր երկիրը:
Մոտավորապես նույնը կարող եմ ասել իմ մասին՝ չհավակնելով, իհարկե, գրողի դափնիներին: Իրականությունն ընկել է իմ երեւակայությունից առաջ, եւ այդ դեպքում ցանկացած «կանխատեսում» ուղղակի խամրում է իրական դրսեւորումների առաջ:
Այդ ամենի արդյունքում մարդիկ դադարում են ադեկվատ ընկալել հակաուտոպիստական «տեսիլքները» եւ ամեն ինչ ընդունում են ոչ թե որպես հումոր, այդ որպես իրական տեղեկատվություն»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։