Դավութօղլուն գաղտնալսման հարցը քննարկել է իր գերմանացի գործընկերոջ հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույց է ունեցել իր գերմանացի գործընկեր Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, որի ժամանակ քննարկել է գերմանական ԶԼՄ-ների այն հրապարակումը, թե գերմանական հետախուզությունը 2009 թվականից լրտեսել է Թուրքիային:

Հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն ընդգծել է, որ (ՆԱՏՕ-ի գծով) դաշնակից երկրների պարագայում միմյանց գաղտնալսելն անընդունելի է և հակասում է դաշնակցային ոգուն:

Հեռախոսազրույցի արդյունքներով որոշվել է, որ երկու երկրների հետախուզության ղեկավարները պետք է հանդիպեն ամենամոտ ժամանակներս, որի ժամանակ գերմանական հետախուզության ղեկավարը պարզաբանումներ կտա իր թուրք գործընկերոջը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031