10 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:10 21.08.2014 | Բերքը պակաս էր

Այդ տարածքը գտնվում է ադրբեջանական գնդակոծության գոտում, որի պատճառով արտերն ուշ հնձվեցին, բերքի որոշակի կորուստ եղավ:

20:30 21.08.2014 | Տուժողը խարդախ կնոջը ճանաչել է ոստիկանության տեսանյութից

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին:

20:10 21.08.2014 | Անտառաշենում ավելի շատ խնդիր կա, քան՝ բնակիչ

Համայնքն այսօր 31 դպրոցական ունի, բայց դպրոց չունենալու պատճառով , աշակերտները հարեւան գյուղի դպրոցն են հաճախում, որտեղ հասնելու համար ճանապարհն անցնում են ոտքով:

20:01 21.08.2014 | ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու

Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվության` Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու: Հաշվի առնելով վերոնշյալը` կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթևեկելուց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

19:30 21.08.2014 | Ավտոմեքենայի դռան ապակին կոտրել և ձայնարկիչ էր գողացել

Օգոստոսի 19-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին:

18:57 21.08.2014 | Քասախ գյուղի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 2 դպրոցում թեժ կռիվ է (տեսանյութ). 1in.am

Այսօր առավոտից Քասախ գյուղի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 2 դպրոցում թեժ կռիվ է: Վեճի առիթը փոխտնօրենի հեռացման լուրն է, որը փակցված է դպրոցի միջանցքում ցուցատախտակի վրա: Վեճի մասնակիցների շարքերում են 10–ից ավելի ուսուցիչներ, որոշ աշակերտների ծնողներ, ինչպես նաև տնօրենի և փոխտնօրենի եղբայրները:

18:40 21.08.2014 | Օրական յոթ-ութ ժամ առանց լույս ենք. Հակարի

«Օրական 7-8 ժամ կտրում են լույսը: Անասունը մորթում ենք, միսը դնում սառանարան, լույսը անջատում են , միսը փչանում –հոտումա, մեր աշխատանքը ջուրը թափվում,,- զայրացած պատմում է Հակարիի առաջին բնակիչ Ջեմմա Երիցյանը: Մեր հարցից հետո, թե որն է պատճառը հոսանքազրկման, տիկին Ջեմման ավելի է վրդովվում. ,»Զանգում ենք, ասում են մեզնից չի, ու հեռախոսը անջատում,»:

18:30 21.08.2014 | Բեռնափոխադրման սայլակը գողացել և վաճառել էր

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի թիվ 87 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Աշոտ Փ.-ին:

18:10 21.08.2014 | Բյուրեղավանի ոստիկանները կաշառք էին ուզել և ծեծել կալանավորին

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Վրեժ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի աշխատակիցը քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի գումար:

18:01 21.08.2014 | Մարզերում և Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ

Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը, Կ. Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:

17:50 21.08.2014 | Եղանակը՝ առաջիկա օրերին

Օգոստոսի 21-ի գիշերը շրջանների մեծ մասում, 21-ի ցերեկը, 22-ին` հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:

17:30 21.08.2014 | Հեռախոս գողացողին հայտնաբերեցին

Ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Լարիսա Մ.-ն հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի սուպերմարկետում գողացել են իր բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:

16:29 21.08.2014 | Վազգեն Խաչիկյանին նոր մեղադրանք առաջադրվեց. armlur.am

Մեղադրող կողմը հայտարարել է, որ չորս ամբաստանյալներին` Վազգեն Խաչիկյանին, Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին և Վահագն Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Մեղադրողի ներկայացրած բացատրության համաձայն` դատաքննության ընթացքում պարզ է դարձել, որ ըստ նոր հանրագումարի` ամբաստանյալների կողմից յուրացվել է ոչ թե 260 մլն 956 հազ 681 ՀՀ դրամ, այլ` 267 մլն 266 հազար 819 ՀՀ դրամ:

16:14 21.08.2014 | Առաջարկվում է հողօգտագործողներին մեկ տարով ազատել հողի հարկից ու վարձավճարից

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ շրջվարչակազմերի ղեկավարների, գյուղնախարարի և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գլխավոր տնօրենի մասնակցությամբ քննարկվել են կառավարության որոշման նախագծեր և գյուղատնտեսության խնդիրներին առնչվող հարցեր:

16:10 21.08.2014 | Ավտովթար՝ Երևան-Երասխ ճանապարհին

Օգոստոսի 21-ին, ժամը 02.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 300» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհից Արարատ գյուղ տանող Ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ծառի:

16:05 21.08.2014 | «ԱԺ նախագահ գողացողը պետք է պատժվի». Գեներալ Մանվելը հիշեցնում է Վազգեն Սարգսյանի խոսքերը. aravot.am

«Կխնդրեի` նման անառակ հայտարարությունները չհրապարակայնացնել: Առհասարակ, լավ կլինի, որ մարդկանց քննադատողները, մինչ ուրիշի հասցեին խոսելը, իրենց նայեն, տեսնեն` իրենք ի՞նչ են արել Հայաստան պետության, հայ ազգի համար: Հայը հային պետք է օգնի, ձեռք մեկնի, սատարի, ոչ թե փորձի վարկաբեկել: Այն էլ ինչպիսի՞ մարդկանց: Վազգեն սպարապետը հերոս է իր ապրած կյանքով, կենսագրությամբ»:

15:58 21.08.2014 | Արմեն Աշոտյանը հաստատել է հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարների չափը

ՀՀ ԿԳ նախարարի նշված հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:

15:37 21.08.2014 | Իրականացվում են քարաթափման աշխատանքներ (լրացված)

Օգոստոսի 21-ին, ժամը 09.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի մոտակայքում ճանապարհահատվածի վրա կախված ժայռաբեկորների ապամոնտաժման համար միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 26-րդ կմ է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

15:28 21.08.2014 | Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` ավտովթարի հետևանքով նրա հարազատների ողբերգական մահվան կապակցությամբ:

15:25 21.08.2014 | «Թուրքիային ոստիկանի կարգավիճակ և դեր է հատկացվում առաջադեմ հանրության կողմից»

Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ հայերի համար մեծ վտանգ է ներկայացնում այն փաստը, որ այժմ Թուրքիան նախագահելու է Էրդողանը. «Այսպիսին է Էրդողանը. վտանգը նրանում է, որ այո՛, այսօր էլ Եվրոպան կարող է պահպանել այդ երկրի ոստիկանական կարգավիճակը: Եվ, պարբերաբար, Թուրքիան իր հակահայկական գործունեության մեջ այս դիրքից և կարգավիճակից կարող է օգտվել: Եթե անձնավորությունը, որն այս ամենը մինչև հիմա արել է, այսօր ավելի մեծ իշխանություն ունի, Թուրքիայում ռեֆորմատիվ հնարավորությունների մի զգալի բաժին է ձեռքը վերցնում, մեզ համար այստեղ մտահոգիչ շատ բան կա»:

15:20 21.08.2014 | Ինչու է Ադրբեջանը սպանում հայ գերիներին. Վայրագության համար պարտվելու վերջնագիծ չկա. «Մեդիալաբ»

«Վայրագության համար պարտվելու վերջնագիծ չկա, նրանց գիտակցության մեջ դա բացակայում է: Նրանք կարող են գնալ եւ քնած մարդուն կացնահարել»,- ասում է Ռուբեն Պողոսյանը:

15:10 21.08.2014 | Վթարի հետևանքով ավտոբուսի 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 20-ին, ժամը 22.20-ին, Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» ավտոբուս:

15:06 21.08.2014 | Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան (լուսանկարներ)

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Երևան:

14:47 21.08.2014 | Վարդան Խաչատրյան. Լուրջ վտանգներ կան Հայաստանի համար

«Ծայրահեղականության դրսևորումները հասել են իրենց գագաթնակետին, և այնտեղից այս տարածաշրջան գալու են մեզ համար աներևակայելի քանակությամբ ծայրահեղական քարոզիչներ: Ինչից ելնելով իրավիճակը մեզանում ևս փոխվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր անցումների, որոնք այս բավականին պայթունավտանգ իրավիճակը կարող են որպես փաստ դնել մեր առջև»,- ասում է Վարդան Խաչատրյանը:

14:42 21.08.2014 | Թալինի հիվանդանոցի սիրիահայ սրտաբանը պնդում է, որ հիվանդանոցի բակում իրեն նվաստացրել ու ծեծի են ենթարկել Թալինի քաղաքապետի ազգականները. shamshyan.com

Երեկ աշխատանքս ավարտելուց հետո իջել եմ, որպեսզի իմ ավտոմեքենայով գնամ տուն: Բայց 2 ավտոմեքենաներ, որոնցից մեկը Mercedes էր, փակել էին ճանապարհը: Ես էլ սկսեցի հետաքրքրվել, թե ում են դրանք պատկանում:

14:28 21.08.2014 | Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով օգոստոսի 10-ից 20-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվություն

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված սուբյեկտների մոտ չփաստաթղթավորված գործարքների և այդ առումով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության ընթացքում գտնվող և օգոստոսի երկրորդ տասնօրյակում ավարտված հսկողական աշխատանքներից առանձնացման ենթակա են՝ «ԱՇՏԱՐԱԿ ՁՈՒ»՝ 14մլն, «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ»՝ 6.5մլն և «ՍԻԼ-ՄԱԱԶԱ»` 2.1մլն:

13:54 21.08.2014 | Ջրամատակարարման ընդհատում Կենտրոնում

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

13:50 21.08.2014 | Հետևո՞ւմ եք արդյոք զբաղվածության կենտրոնների գործունեության արդյունավետությանը

Հայաստանում 2014 թվակնաից արդեն վերացավ գործազրկության 18000 դրամ նպաստը, բայց մի քանի անգամ բարձրացավ բարձր պաշտոնյաների աշխատավարձը: Գործազուրկները զրկվեցին նույնիսկ այդ չնչին պետական օժանդակությունից,
նրանց վիճակը հասկանալու համար բոլորովին երևակայություն պետք չէ ունենալ: Սոցապ նախարարության ենթակայությամբ գործում են, այսպես կոչված, աշխատանքի զբաղվածության կենտրոններ, որոնցից շատ դժգոհ է հասարակությունը:

13:40 21.08.2014 | Մերօրյա հերոսները կամ այնտեղ, որտեղ տապն ու փոշին ոչինչ են. առաջնագիծ (լուսանկարներ)

«Միանգամից պոկվեցի դիրք, նկատեցի թուրքի (ադրբեջանցու-հեղ.) երկու զինվորի: Միանգամից կրակ բացեցի ու տագնապ հայտարարեցի, որից հետո անցանք շրջանաձեւ պաշտպանության, որի արդյունքում նկատեցինք, որ խոցել ենք հակառակորդի մեկ զինվորի»:

12:45 21.08.2014 | Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով գետի բերվածքները օգոստոսի 20-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, փակել են Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը:

  • Page 1396 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1391
  • 1392
  • 1393
  • 1394
  • 1395
  • 1396
  • 1397
  • 1398
  • 1399
  • 1400
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը