Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում ս/թ. սեպտեմբերի 28-ին, ժ.14.00-ին տեղի կունենա Խաչադրման արարողություն. Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1714-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:
Նիստին ներկայացել էր ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը, տուժող Լորետա Բարսեղյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը, վկաներ Զարզանդ Նիկողոսյանը, Կարինե Հարությունյանը եւ Տրդատ Խաչատրյանը, իսկ տուժող Նիկոլայ Աբրահամյանը նիստին չէր ներկայացել Գորիսի բժշկական կենտրոնում բուժում ստանալու պատճառով:
Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն երեկ սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը ի վերջո չընտրի Եվրասիական միությունը, ապա հարցականի տակ կհայտնվի ոչ միայն հայկական պետականության, այլև ընդհանրապես հայերի ապագան:
Ս. Հովհաննիսյանի հավաստմամբ՝ դեպքից անմիջապես հետո, երբ Արթուրն արդեն պատժախցում էր, Գագիկը կապվում է իր հետ, խնդրում, որ ընդհանրապես քայլեր չձեռնարկեմ, ինքն այլևս երբեք տուժածից ո՛չ գումար կպահանջի, ո՛չ էլ կսպառնա. «Ներկա պահի դրությամբ տուժածն ԱՄՆ-ում է գտնվում, քույրն է Հայաստանում, և արդեն պատրաստ է դիմումներ ներկայացնել»:
ԲՀԿ-ն գտնում է, որ անհրաժեշտ է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, մասնավորապես՝ փոքր ու միջին ձեռնարկություններին ներկայացվող փաստաթղթավորման պահանջը և դրա նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը փոփոխել այն կերպ, որպեսզի դրանից չտուժեն ՓՄՁ-ներն ու վերջիններս հնարավորություն ունենան շարունակելու իրենց բնականոն գործունեությունը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Մենք պարտավոր ենք հիշել և մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հայության պատմության այդ դժվարագույն պահին եղել են մեր հայրենակիցների կողքին»:
Սեպտեմբերի 15-17-ը Չինաստանի Բեյջինգ քաղաքում տեղի է ունեցել Տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված աղետների կառավարման ՄԱԿ-ի 4-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը:
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք հինգերորդ համահայկական համաժողովի մասնակիցների հանդիպումը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ քաղաքաշինության գործող նախարարը զեկուցում էր որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները հետաձգելու մասին, Վերահսկիչ պալատի նախագահ պարոն Զաքարյանը շատ իրավացիորեն ներկայացրեց այն փաստը, որ 2005 թվականից մինչ օրս պետական բյուջեով շարունակաբար հիմնանորոգվում են նույն դպրոցները, որ այդ գործընթացի արդյունավետությունը շատ կասկածելի է, որովհետև հիմնանորոգումը տևում է 7-8 տարի և այդ ընթացքում շենքը կրկին դառնում է վթարային:
«Անշուշտ, եթե շաքարի միայն 95 տոկոսն է ներկրում մի կազմակերպություն, դա ամենևին չի խոսում այն մասին, թե շուկան մոնոպոլիզացված չէ։ Վերը նշված 5 հազար տոննան ներկրում են հրուշակեղեն, կոնֆետեղեն, հյութեր արտադրող մի քանի ընկերություններ, որոնք դա օգտագործում են բացաոապես սեփական կարիքների համար և իրենց ներկրած շաքարի ոչ մի գրամ չեն հանում վաճառքի»։
Ընդհանուր առմամբ գտնում ենք, որ հիմա ընդհանրապես այդ բարեփոխումների ժամանակը չէ, շատ ավելի կարևոր հարցեր կան պետության աոջև ծառացած, բայց եթե իրենք ապացուցեն, որ, օրինակ, կառավարության կառուցվածքի փոփոխությունը շատ կարևոր է երկրի զարգացման համար՝ կգնանք զիջման, կասենք՝ փորձենք քննարկել։
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված:
ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Հայկազի Կիրակոսյանը:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելոփվ Դեր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցման մասին լուրերը, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պայթեցված եկեղեցու ոչ մի լուսանկար չկա։
Պատճառն այն է, որ այդ օդանավով Հայաստան է թռչում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ուշանում է թռիչքից:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցում էին ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:
«Անցած տարի միայն վրացի չորս նախարար կար, պետնախարար, բազմաթիվ օտարերկրյա դիվանագետներ»:
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորեցին համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Ոտքի կանգնեք՝ տեսնեմ ով է։ Դուք էստեղ նստած, որտեղի՞ց գիտեք… թողեք խոսեմ դուք ձեր բարեկամներին մի հարցրեք, է, դուք միջազգային թվերին հավատացեք»:
«Մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն: Թող գալիք տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների եւ ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման ու լիության տարի: Թող շարունակեն զարգանալ դարերի եւ հազարամյակների պատմություն ունեցող հայ եւ հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը»:
Նախարարները և համանախագահները շարունակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող հարցերի քննարկումները։
Թեեւ 16 օր հետո պետք է Հայաստանը ստորագրի Եվրասիական միությանը միանալու մասին փաստաթուղթը, այնուամենայնիվ, մի շարք հարցեր դեռ անորոշ են:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի «ՄՌՈւ» գործարանում քաղաքացին հոսանքահարվել է, անհրաժեշտ է շտապօգնություն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Ներկայացվում է լուսանկարների շարք, որոնցում հաջողվել է ֆիքսել բնության երեւույթներն ու կյանքի հետաքրքիր պահերը՝ իրենց ողջ գեղեցկությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթի ավարտին ընդամենը մեկ աշխատանքային օր է մնացել: Այս պատվաբեր ու ցանկալի տեղը գրավել ցանկացողներից Արդարադատության նախարարությունում փաստաթղթերը ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը` ժամը 18.00-ն:
Թունավորման նախանշաններով Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Վայք քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Լ. Ն.-ն (ծնվ. 1997թ.), ով սեպտեմբերի 22-ին մահացել է:
Ալավերդի քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերի մեծ մասը անբարեկարգ ու անշուք վիճակում են գտնվում: