Ռուսաստանի նախկին դեսպանը սպառնում է Հայաստանին (տեսանյութ). «Ազատություն»

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն երեկ սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը ի վերջո չընտրի Եվրասիական միությունը, ապա հարցականի տակ կհայտնվի ոչ միայն հայկական պետականության, այլև ընդհանրապես հայերի ապագան: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ 2009-2013 թվականներին Հայաստանում Ռուսաստանը ներկայացրած դեսպան Կովալենկոն իր սպառնալիքները այսօր հնարավորություն ունեցավ հնչեցնել Երևան-Մոսկվա տեսակամուրջի միջոցով կազմակերպված ասուլիսի ընթացքում:

«Ցանկացած դեպքում Հայաստանը պետք է կատարի իր ընտրությունը, որովհետև որպեսզի զարգանա Հայաստանի նման փոքր պետության տնտեսությունը, կյանքը, այն պետք է ինտեգրվի, այն պետք է անդամակցի ինտեգրացիոն ինչ-որ կազմավորումների: Եվ այստեղ հարցը սուր է դրված: Կարծում եմ, իրավիճակն այնպես է զարգանալու, որ Հայաստանից կպահանջեն կատարել այդ ընտրությունը: Հայաստանը չի կարող անվերջ խուսանավել այս բարդ միջազգային պայմաններում: Եվ այդ պատմական ընտրությունը, որը պետք է անի Հայաստանը, ահա այդ ընտրությունից շատ բան է կախված՝ կախված է պետության ապագան, հայ ժողովրդի ապագան, ընդհանրապես՝ հայերի ապագան», – ասել է նա:

Ն աև հավելել է. «Ինչպիսի՞ն կլինի այդ պետությունը՝ Հայաստանը: Կմնա՞ արդյոք Հայաստանը որպես ինքնուրույն պետական կազմավորում՝ իր ազգային քաղաքականությամբ, ազգային շահով, իր ինքնությամբ, իր յուրահատկությամբ, որը հարգանքի է արժանանում աշխարհում, թե՞ այն կմիանա այն արևտմյան արժեքներին, որոնց մասին այսօր սկսել են ավելի քիչ խոսել, որոնք այսօր նահանջել են հետին պլան, բայց դրանք գոյություն ունեն և միշտ էլ գոյությոն են ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն կունենա արևմտյան երկրների ագրեսիվ քաղաքականությունը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս