18 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

00:55 26.09.2014 | Ուկրաինացի լրագրողը հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա (լուսանկարներ)

Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը, ով աչքի է ընկել սկանդալային վարքագծով եւ տարբեր ժամանակներում աստղերի վրա հարձակվելու փորձերով, այս անգամ հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, Փարիզում նորաձեւության շաբաթվա միջոցառումների ժամանակ:

00:32 26.09.2014 | Մոսկվայում տապալվել է Անդրեյ Մակարեւիչի համերգը

Համերգը տապալել ցանկացող անձանց անվտանգության աշխատկիցները դուրս են հրավիրել, սակայն որոշ ժամանակ անց առաջին շարքերի հանդիսատեսները հազալով դուրս են եկել, եւ պարզ է դարձել, որ նշված երիտասարդների կողմից սրահում կծու սփրեյ է օգտագործվել:

23:28 25.09.2014 | «Եթե Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին, ապա հնարավոր է՝ այստեղ էլ լինի այն, ինչ եղավ Ուկրաինայում»

«Վերջապես ինչ-որ կերպ կսահմանափակվի մեքենաների հոսքը դեպի Հայաստան և էկոլոգիական խնդիրները որոշ չափով կլուծվեն: Հնարավոր է՝ 10-15 տոկոս աճ սակագների, բայց ինչ-որ մի տարբերակ կգտնվի ամեն դեպքում, որովհետև բավականին շատ արտասահմանյան մեքենա արտադրող ընկերություններ ունեն իրենց մասնաճյուղերը Ռուսաստանում»:

22:50 25.09.2014 | Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:

22:09 25.09.2014 | «Մի թուրքի հետ շամպայն խմելու համար՝ չարժե գնալ հանդիպման». Քաղաքագետը` սփյուռքահայերին

«Նախագահը ճիշտ է արձանագրությունների հարցով: Ես անձամբ կարդացել եմ արձանագրությունները ու ևս մեկ անգամ կասեմ, որ ոչ մի տողատակով պայման և ոչ մի գաղտնի բան էլ չկա. բոլորը շպիոնամանիայով են տառապում: Թուրքիայից ոչ մի ակնկալիք չկա. ընտրությունները եղան, Էրդողանը դարձավ նախագահ, ինչպես սպասվում էր, և դիրքորոշման ոչ մի փոփոխություն դեպի հայկական կողմը չեղավ` բացի դատարկ խոսքերից ու թուրքական ոճով ճամարտակելուց: Հայկական կողմը, ըստ էության, վերլուծել է և գտել, որ Թուրքիային պետք է այլևս զրկել մանևրելու, 100-ամյա տարելիցի նախօրյակին շահարկելու հնարավորություններից»:

21:50 25.09.2014 | «ԲՄՎ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

21:42 25.09.2014 | Ողբերգական վրաերթ՝ Կոտայքի մարզում․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց․ 4-ամյա տղան մահացել է. shamshyan.com

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ, ցավոք, երեխան մահացել է։

21:10 25.09.2014 | Կյանքը վագոն-տնակներում՝ ձմռան նախաշեմին (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներին օգնության տրամադրման ձեռնարկների մասին տեսանյութերի պատրաստմամբ ու դրանց հրապարակմամբ, «Շիրակ կենտրոնը» առավելապես նպատակ է հետապնդում հանրայնացնել անօթևան ընտանիքների ու երեխաների ծանր ապրելակերպը, որն անտանելի է դառնում հատկապես ձմռան ամիսներին:

21:00 25.09.2014 | Վարդան Օսկանյանի ելույթը՝ ոչ իշխանական եռյակի հանրահավաքին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանի ելույթը ոչ իշխանական եռյակի՝ սեպտեմբերի 25-ին Աբովյանում կայացած հանրահավաքին։

20:51 25.09.2014 | Մ. Մկրտչյան փողոցում գտնվող հողամասը նվիրաբերվել է «Օյունջյան» հիմնադրամին

Ըստ հաստատված ներդրումային ծրագրի, արվեստի դպրոցի կառուցման համար ծախսվելու է ավելի քան 370 մլն դրամ:

20:51 25.09.2014 | Կառավարությունը հավանություն է տվել 2015թ. պետբյուջեի նախագծին

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ: Հ

20:50 25.09.2014 | Հարթաշեն-Գյումրի երթուղի կա, բայց այն սպասարկող տրանսպորտամիջոց չկա (տեսանյութ)

Շիրակի մարզպետի կողմից ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությանը ներկայացված նոր երթուղային ցանցը հավանության է արժանացել: Այն ընդգրկում է 26 ավտոբուսային և 48 միկրոավտոբուսային երթուղի:

20:19 25.09.2014 | Հրանուշ Խառատյան. Հայաստանը կառավարում են լիսկաները

«Այսօրվա կառավարության նիստի բոլոր մասնակիցները, ովքեր լուռ ու մունջ կուլ են տվել, իսկ ոմանք գուցե հորթային ուրախությամբ են ընդունել լիսկայի բդեշխության նշանակումը, միասնական հայտարարել են` «մենք լիսկա՜ ենք, մենք լիսկա՜ ենք»… Այսպիսով՝ վստահ կարելի է վավերացնել, որ Հայաստանը կառավարում են լիսկաները և ուրեմն՝ Հայաստանի վարքականոնի հավատո հանգանակը լիսկայական է»:

20:14 25.09.2014 | Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՀ Հայաստանի հարցով գործադիր տնօրենին

«Տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից են ինստիտուցիոնալ բարեփոխումները, և մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ իրականացնելու այդ բարեփոխումները»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

20:03 25.09.2014 | Քաղաքապետարանը պայքարում է փողոցներում ավտոմեքենաների անօրինական վաճառքի դե՞մ

Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ճանապարհահատվածներում կայանած ավտոմեքենաների ապակիներից հեռացվել է վաճառքի մասին գրառումներ պարունակող 180 հայտարարություն: Գործընթացին ներգրավված են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինները:

19:55 25.09.2014 | ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի համաձայն՝ ՀՀ-ի և ԼՂ-ի միջև պետք է մաքսակետ լինի. «Ազատություն»

Արտգործնախարարությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի համաձայն ստացվում է՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է լինի մաքսակետ:Հայաստանի արտգործնախարարությունը պայմանագիրը տրամադրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, որն էլ այն տեղադրել է իր կայքէջում:

19:50 25.09.2014 | Ջրաշենում դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափող հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` սեպտեմբերի 24-ին, ժամը 18.35-ին, Ջրաշեն գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Սոս Խ.-ն:

19:40 25.09.2014 | ՀՀ կառավարությունում ստորագրվել է Կարգավորիչ գիլյոտին ծրագրի աջակցությունը շարունակելու դրամաշնորհային համաձայնագիր

Դրամաշնորհը նախատեսված է Կարգավորիչ գիլյոտին ծրագրի երկրորդ փուլին աջակցելուն։ Ավստրիական դրամաշնորհը կհատկացվի ոչ միայն Կարգավորիչ գիլյոտինի, այլև Հայաստանում Կարգավորիչ ազդեցության գնահատման (ԿԱԳ) մեթոդոլոգիայի իրականացմանը։ Համաձայնագրով մեթոդոլոգիական աջակցություն կցուցաբերվի նախարարություններին և պետական այլ կառույցներին։
Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին և մինչ օրս գրանցել նշանակալի արդյունքներ. ծրագրի շրջանակում ձևավորված նախագծերի ընդունման արդյունքում գործառնական ծախսերը կկրճատվեն ավելի քան 54 տոկոսով։

19:33 25.09.2014 | Ուզում եմ ղաչաղ դառնամ, որ էդ «Լիսկայի» հերն անիծեմ». aravot.am

Անահիտ Բախշյանն ասաց, որ այս նշանակումով, հաստատ, արտագաղթի նոր ալիք կլինի, մարդիկ հիասթափված կլքեն Հայաստանը: Բացի այս, ըստ Բախշյանի, սկվելու է վրեժխնդրության ալիք. ««Լիսկայի» «վենդետան» է սկսվելու իր ընդդիմադիրների նկատմամբ, օրինակ` Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանի եւ այլոց, Բայց Աստված մի արասցե, այդ մարդկանցից մեկի մազը ծռվեց, մնալու է Սերժ Սարգսյանի խղճի վրա»:

19:32 25.09.2014 | Կայացել է ԱՊՀ անդամ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 21-րդ նիստը

Օրակարգում են եղել մինչև 2020թ. ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի միջոցառումների ծրագրի իրականացման հարցը, էլեկտրոնային առևտրի ժամանակ հսկողական աշխատանքների իրականացման` ԱՊՀ անդամ պետությունների փորձը:

19:13 25.09.2014 | Ամենաշատը տանջվել եմ առաջինը ես, հետո՝ Սուրիկ Խաչատրյանը. Վարդան Ղուկասյան. 1in.am

«Ես մի բան գիտեմ, որ ղեկավարը պետք է և՛ պատժել իմանա, և՛ ներել: Երբ ղեկավարը ընդհանրապես դառնում է ինչ-որ մի բուլկի, նրան ուտում վերջացնում են, բանի տեղ չեն դնում:Ղեկավարը պետք է մի քիչ էլ համարձակություն ունենա, ղեկավարը պետք է խիղճ ունենա, սիրտ ունենա, հավատք ունենա, ազգ սիրի, երկիր սիրի, թասիբ քաշել գիտենա: Ես նմանատիպ ղեկավար եմ ճանաչում: Ճիշտն ասած՝ հիմա վարքերը փոխվել են, մի քիչ ուրիշ ձև են գնահատում, բայց շատ ճիշտ են արել»:

19:10 25.09.2014 | ՊՆ-ն չի ցանկանո՞ւմ քուրդ ազատամարտիկին Իջևանի հոգեբուժարանի շենքում շինթույլտվություն տալ

1997թ. մարտական դիրքերում նրան կարիճը կծել է, 3 տարի հաշմանդամության թոշակ է ստացել: Ասադը պայմանագրային զինծառայող է, կոչումով՝ սերժանտ, պաշտպանում է Իջեւանի տարածաշրջանի սահմանները: Նրա ընտանիքը 2001թվականից բնակվում էր Գետահովտում գտնվող, երկրաբանական վարչությանը պատկանող շենքում:

18:50 25.09.2014 | Թմրամիջոցի «հյուրասիրությունը» կանխվել է

Խուզարկությամբ Տիգրան Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված:

18:38 25.09.2014 | Մեղադրանք է առաջադրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի նախկին պետին

Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի նախկին պետ Գ.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։

18:18 25.09.2014 | Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

Մենք ուրախ ենք, որ մեր հարգելի հայրենակցի պետական և գիտական գործունեությունը և քաջությունը գնահատվել է ըստ արժանվույն: Ձեր հարուստ գիտելիքների և անսպառ ստեղծագործական եռանդի շնորհիվ իրականացվել են կարևորագույն հայտնագործություններ Արկտիկայի ուսումնասիրության ոլորտում: Ձեր վճռականությունը և հերոսությունն օրինակ է նոր սերնդի համար: Մենք Հայաստանում անկեղծ հպարտանում ենք Ձեր հաջողություններով:

18:10 25.09.2014 | «Էքստրեմալ» պատնեշ կամ փախի, քանի չի փլվել

Տեսարանը, որ երեւում է նկարներում, իրականում աղբակույտ չէ: Սա ընդամենը միջոց է, որով բնակիչները փորձել են կանխել հսկա հողաթմբի փլուզումը եւ, փաստորեն, ճանապարհը հնարավոր փլուզման վտանգից փրկելու ժամանակավոր լուծում են գտել:

17:50 25.09.2014 | «Օպել Վեկտրա»-ն դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 44-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:

17:35 25.09.2014 | Հովիկ Աբրահամյան. Իրոք, մենք լավ գործ ենք անում

«Իհարկե, սա շատ լավ փաթեթ է: Մենք այն քննարկել ենք ԱԺ հանրապետական խմբակցության հետ և առաջարկել ենք, որ մյուս խմբակցություններն էլ մասնակցեն: Ազգային ժողովի նախագահն ասաց, որ ցանկություն չի եղել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայնքների մասով օրենքի նախագիծ էր ներկայացրել, Տարածքային կառավարման նախարարության հետ քննարկվում է: Ես առաջարկում եմ, որ ֆինանսների նախարարությունը նույնպես քննարկի, և եթե կան ողջամիտ առաջարկներ և կհամադրվեն մեր նախագծի հետ, ընդունենք»:

17:30 25.09.2014 | Հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի նվազում

Սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

17:10 25.09.2014 | ՊՆ քննիչը խոշոր չափերի հափշտակություններ էր կատարել. ՀՔԾ

Արթուր Ադամյանի կալանավորվելուց հետո ավտոմեքենան հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում` թալանված վիճակում:

  • Page 1336 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1331
  • 1332
  • 1333
  • 1334
  • 1335
  • 1336
  • 1337
  • 1338
  • 1339
  • 1340
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը