ԲՀԿ-ն պատրաստ է զիջել, եթե կառավարման մոդելի փոփոխության հարցը հանվի. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի թղթակիցը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ, որը չի բացառել, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը չմասնակցեն։
– ՀՀԿ-ի ներկայացուցիչները մի տեսակ քամահրանքով են խոսում եռյակի հանրահավաքի մասին, ասում են, որ դա կլինի հերթական հանրահավաքը, որտեղ հերթական ճառերր կհնչեն…
– Ուշադիր չեմ հետևել. քամահրանք չեմ տեսել։ Գուցե։ Բայց եթե իսկապես քամահրանք կա՝ չարժե այդպես խոսել որովհետև մենք երկրի համար կարևոր հարցեր ենք բարձրացնում, որոնց նկատմամբ պետք է ուշադիր լինել։ Մեր նպատակն այդ հարցերը բարձրացնելը և դրանց լուծումներ տալ է։ Մենք ինչ-որ մեկի դեմ չենք խոսում։
– Փաստորեն, իշխանափոխության պահանջի շուրջ էլ դեռ համաձայնության չկա, քանզի ՀԱԿ-ն ու «ժառանգությունը» ոադիկալ մոտեցում ունեն, իսկ ԲՀԿ-ն դեռ ակնկալում է, որ բարձրացված հարցերին լուծումներ կգտնվեն։ Հանրահավաքում իշխանափոխության պահանջ չակնկալե՞լ։
– Մեզ համար կարևորն այդ հարցերի լուծումն է։ Ի՞նչ ձևով կգնա այղ լուծումը՝ այդքան էլ կարևոր չէ։ Մենք հույս ունենք, որ կկարողանանք հորդորել, ճնշումներ բանեցնել, որպեսզի այդ հարցերը լուծվեն։ Թե այդ ընթացքում ինչպիսի՞ պահանջներ կդնենք և ո՞ր պահանջները կազդեն՝ ոչ ոք չի կարող հիմա ասել։ Նախևաոաջ մենք հավաքում ենք ժողովրդին՝ ասելու իրավիճակի մասին, տալու մեր գնահատականները, հետո արդեն միասին կքննարկենք ու կորոշենք՝ ո՞ւր գնալ, ի՞նչ պահանջներ դնել։
Մենք ակնկալում ենք ադեկվատ պահվածք բոլորի կողմից, որովհետև կարևորը հարցերի լուծումն է, ու ակնկալում ենք, որ բարձրացված հարցերի շուրջ կլինի ադեկվատ վերաբերմունք։
– Այսինքն՝ եթե իշխանությունն ընդառաջ գնա, ԲՀԿ-ն էլ ինչ-որ պահից ՀՅԴ-ի կեցվածքը կորդեգրի՝ «թայմ-աուտ» կվերցնի։
– ԲՀԿ-ն կորդեգրի միայն իր կեցվածքը։ Սա վերամբարձ հայտարարության չէ։ ԲՀԿ-ն հստակ պատկերացնում է իր պահանջները՝ ի՞նչ է ուզում, ի՞նչ է հետում, իր ուզածների արդյունքում ի՞նչ է լինում։ Մենք կանենք այն, ինչը որ երկրի ու ժողովրդի համար ճիշտ է։ Դա ենթադրում է մեր բարձրացրած հարցերի լուծմանը հասնելը։
– ՀՅԴ-ի քայլը շատերի կողմից դավաճանական որակվեց։ Դուք է՞լ եք մտածում, որ ՀՅԴ-ն դավաճանել է քառյակին։
– ՀՅԴ-ն քաղաքական ուժ է, և ամեն մի քաղաքական ուժ ինքն է որոշում իր պահվածքով, կեցվածքով ու քայլերով ինքն է թելադրում, թե հասարակությանն ինչ գնահատական տա իրեն։ ՀՅԴ-ն որոշել է, որ սահմանադրական բարեփոխումների հարցում իր պահվածքն այղպիսին է լինելու, մենք ըմբռնումով ենք մոտենում և գնահատական չենք տալիս։ ՀՅԴ-ն համարում է, որ սահմանադրական բարեփոխումներն իրենց համար կարևոր են, մենք այլ կարծիք ունենք։ Հետևաբար մենք կողմ ենք պայմանավորվածությանը, որ այղ հարցից դուրս քաոյակը պահպանում ենք։
– Իր վերջին հարցազրույցում անդրադառնալով հենց սահմանադրական փոփոխություններին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ փաստաթուղթը լինի, հետո կարծիք կհայտնենք։ Այսինքն՝ չի՞ րացաովում, որ փաստաթուղթը ԲՀԿ-ին բավարարի։
– Եթե կառավարման համակարգի փոփոխության հարց չի դրվում, մնացած՝ դատաիրավական, կառավարության կառուցվածքի և այլ բարեփոխումները մենք պատրաստ ենք քննարկել։ Խոսվում էր, որ պետք է մի քանի վարչապետներ նախատեսենք Սահմանադրությամբ, պատրաստ ենք քննարկել, բայց մենք գտնում ենք, որ կառավարման մոդելի փոփոխությունը ճիշտ չէ, ու չենք քննարկի այդ հարցերը։ Ընդհանուր առմամբ գտնում ենք, որ հիմա ընդհանրապես այդ բարեփոխումների ժամանակը չէ, շատ ավելի կարևոր հարցեր կան պետության աոջև ծառացած, բայց եթե իրենք ապացուցեն, որ, օրինակ, կառավարության կառուցվածքի փոփոխությունը շատ կարևոր է երկրի զարգացման համար՝ կգնանք զիջման, կասենք՝ փորձենք քննարկել։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթում: