Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է որոշումը փոխվի, Պ. Մակեյանն այսպես պատասախեց. «Կարծում եմ՝ շատ չի փոխվի, կարող է տարիները փոխվի, կամ այդ էրեխուն տան պայմանական, բայց միևնույն է՝ արդեն իրենք, մեղադրականը ներկայացնելով, իրենց խայտառակ տեսակը, կերպարը բացահայտել են»:
Ըստ տեղեկությունների՝ Վարդենիսի ոստիկանությունն արդեն գիտի հանցագործությունը կատարած այդ անձանց ինքնությունը, սակայն մինչ այս պահը չի հայտնաբերել նրանց:
Իհարկե, մեծ մասը հայրենասիրությունից դրդված է անում, բայց հայրենասիրությունը դեռ մասնագիտություն չէ: Կարող ես հայրենասեր լինել, բայց մասնագետ չլինել: Ես միշտ ասում եմ՝ եղբայր, մի հրեա իրավաբան վարձեք, թող լինի հակահայ, բայց լինի լավ մասնագետ, իր փողը տվեք, իր գործը թող լավագույնս անի, իսկ իր ներքին համոզումը ինչ է՝ ինձ պետք չէ:
Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին և դպրոցի նոր պայմաններին: Դեռևս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պրոբլեմները տարանջատվում են 2 խմբի՝ տեղային լուծում պահանջող (մասնավոր դեպք, երբ ոտնահարվել է կոնկրետ սպառողի իրավունքը) և համակարգային (պրոբլեմը տարածվում է բոլոր սպառողների վրա): Տեղային լուծում պահանջող խնդիրներին տրվել է համապատասխան խորհրդատվություն, ինչի շնորհիվ սպառողը կարողացել է պաշտպանել սեփական իրավունքները:
«Մեղավորը լինում է պետությունը, ժողովուրդը մեղավոր չի լինում: Եթե մենք հակառակը մտածենք, ուրեմն՝ ավելի լավ է` որևէ միջազգային դատարան չմտնենք, այդ փաստարկներով մենք պարտված ենք լինելու ի սկզբանե: Մի բան էլ կա. մենք սովոր ենք մեղադրելու այն հայերին, որոնք գնում են Թուրքիայում աշխատելու, ապրելու, բայց մոռանում ենք, որ մարդիկ գնում են իրենց հայրենիք ի վերջո: Չէ՞ որ այդպես է հայրենք ստեղծվում: Եթե այնտեղ չլինի սեփականություն ու բնակչություն, մնացածը դեմագոգիայի հարց է»:
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը` այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է:
«ԲՀԿ-ն հայտնի է՝ ով է ծնել՝ Ռոբեր Քոչարյանը, ԲՀԿ-ին սպասարկում են մեր նախկին գործընկերներ ՀԱԿԿ-ն, «Ժառանգությունն» արդեն ինձ համար անհասկանալի է, բայց սեպտեմբերի 16-ի կազմակերպած հավաքից երևում է, որ «Ժառանգությունն» էլ է մտած քոչարյանական ստվերի տակ»:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Արարատի մարզ, որտեղ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ ծանոթացել է մի շարք ընկերությունների կողմից իրականացվող խաղողի մթերման աշխատանքներին:
«Ռուսաստանն ասում է` մեզ չեն թողնելու զարգանանք, եկեք միասին մի մեծ տնտեսական համակարգ ստեղծենք և այդ տնտեսական համկարգում փորձենք ինքներս ինչ-որ բան արտադրել, իրար սպասարկենք ու բոլորս զարգանանք, մեկ է մեզ ոչ -ոք ոչ նոր տեխնոլոգիա է տալու, ոչ էլ հնարավորություն, որ զարգացնենք արդյունաբերոթյունը, տնտեսությունը, գիտությունը: Վախեցած Ռուսաստանը վախենում է տնտեսականից մի բառ ավել ասել»,- եզրափակեց նա:
Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը գայլերի ոհմակը ներխուժել է նույն գյուղի բնակիչ Նորիկ Թաթոյանի անասնագոմ և հոշոտել 20 գլուխ ոչխար:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը վնասվածք է ստացել:
Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում Բերդի հոսպիտալ տեղափոխված 12 զինծառայողների հիմնական մասը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:
«Որդիս՝ Հայկ Ներսեսյանը, 4 տարեկան է: Նա առույգ և զարգացած ուղեղով երեխա է, սակայն առաջին քայլերը կատարելու համար Գերմանիայում նշանակված է մեծ ու բարդ վիրահատություն: Միայնակ լինելով, ամեն հնարավորն արել եմ ու կարողացել անհրաժեշտ 60000 Եվրոյից կեսը ձեռք բերել»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 19-ը կազմակերպվել են շրջայցեր:
«Հավատացեք, որ սյունեցիներն իսկապես ուզում են: Ես իմ հայրենիքի զինվորն եմ, ինչ հանձնարարություն տա երկրի նախագահը, պատրաստ եմ այդ հանձնարարությունը բարձր ձեւով կատարելու: Իսկ նշանակման մասին լուրերը ոչ ուզում եմ հաստատել, ոչ էլ հերքել»:
ԺՀԿ-ն դիմում է վարչախմբին սթափվել ու վերջ դնել դատավարություն կոչված ծաղր ու ծանակին և բոլոր տղաներին ազատ արձակել, որը կարելի կլինի ընկալել որպես առաջին փոքր քայլ իշխանությունը ժողովրդին հանձնելու գործընթացին:
Վերջին ժամանակահատվածում աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումները և հուլիս-օգոստոս ամիսներին հայ-ադրբեջանական սահմանային բախումներն ի ցույց դրեցին իշխանությունների և ԱԺ-ում ընդգրկած քաղաքական ուժերի կողմից ոչ համարժեք գնահատականը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իսկ իրականում մենք այդ միկրո պատերազմում շահեկան վիճակում հայտնվեցինք սահմանում կանգնած հայ զինվորի արիության շնորհիվ, ինչպես նաև ադրբեջանական բանակի ավելի աղետալի վիճակի պատճառով:
Խարդախությունների սխեման միշտ նույնն է` վաշխառուների միջնորդները գտնում են ծանր կացության մեջ գտնվող քաղաքացիների, որոնց առաջարկվում է գումարի վաշխառում՝ ամսական բարձր տոկոսադրույքով, միջնորդավճարով և (քաղաքացիների իրավական ապատեղեկատվածության հետևանքով) իբրև գրավ՝ անշարժ գույքի կամ փոքր և միջին ձեռնարկությունների առքուվաճառքի՝ հաճախ ապօրինի պայմանագրի ձևակերպմամբ:
«Ինձ իրավունք չեմ վերապահում դատելու Ղրիմի դեպքը: Բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի իրացում: Ամեն դեպքում, մենք չենք տեսնում հակասություն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև: Երկուսն էլ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքներ են»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Մենք շատ ենք խոսում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին, բայց այսպես կոչված այս եռանկյունին երկու կողմ ունի միան՝ Հայաստանն ու Արցախը, որ իրական են, իսկ մյուս կողմը՝ Սփյուռքը, իրական չէ: Այս անգամ ես առաջարկեցի ստեղծել մի նոր կառույց՝ Սփյուռքի հայ պատգամավորների խորհուրդ, որը հանդես կգա իբրև սփյուռքյան կողմ»:
Հացադուլավորները, դիմելով ՀՀ նախագահին, նշում են` «Հարգարժան պարոն նախագահ, մենք՝ ցմահազատազրկման դատապարտվածներս, արդեն իսկ ծայրահեղ հուսահատությունից դրդված` հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ինչպես նաև ձեր ներողամտությունն ենք հայցում, որ ստիպված ենք Ձեր ժամանակից խլել և ուշադրությունը հրավիրել տարիներ շարունակ պատկան մարմինների կողմից օրենքի չկատարման և ծառացած խնդիրների անտեսված ու չլուծված լինելու հանգամանքին:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին (Քեթի) Լիչին։
Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից։
ՍերոբՏեր-Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության հետևանքով խախտվել է Վանաձորի բնակչուհու իրավունքը: Կինը Գլխավոր դատախազին հայտնել էր, որ ամուսինը կոտրել է իրենց բնակարանի դռան կողպեքը, տան իրերը հավաքել հյուրասենյակում ու այրել:
Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկիի հրավերով ՀՀ կրթության և գիտության Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ից 24-ը մեկնել է Էստոնիայի Հանրապետություն:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ մայրը` 1946 թ. ծնված Սիլվա Գալստյանը, սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: