
Ժամային սահմանափակումներ` Վերին Լարսում

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսյան-Գորիս հատվածում տեղ-տեղ առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն