09 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

00:17 16.01.2015 | Տեր-Պետրոսյանն արդեն երրորդ շարժումն է պառակտում. 1in.am

«Գոյություն ունի հավակնություն, ՀԱԿ-ը այդպես էլ չդարձավ համաժողովրդական ուժ: Հիմա ճիգեր է գործադրում Ծառուկյանը, ցանկանում է բերել համաժողովրդական շարժումը միաձուլման, խանգարում է: Ինչո՞ւ պետք է ամբիցիաները խանգարեն՝ կլինի Կարապետյանը, Իսագուլյանը, դու քո գործն արա: Եթե դեմ է դուրս գալիս, ուրեմն պառակտում է»,- հավելեց նա:

00:10 16.01.2015 | Ոստիկաններից մեկը ստացել է գանգուղեղի բաց վնասվածք. տուժած քաղաքացիների թիվը 18 է. ԳԱԼԱ

Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց տեղի ունեցած բախման հետեւանքով տուժած քաղաքացիների թիվը հասել է 18-ի, որոնց տեղափոխել են Գյումրու բժշկական հիվանդանոց

00:06 16.01.2015 | Դատապարտյալները նույնականացման քարտեր են ստացել

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 13 և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի 13 դատապարտյալ հունվարի 14-ին նույնականացման քարտեր ստացան:

00:02 16.01.2015 | «Էդ վիժվածքին տեսել ենք անձամբ». Մարտուն Գրիգորյանը` Պերմյակովի մասին

«Կասկածի բան չկա, մենք անձամբ այդ խցիկը չենք էլ մտել, խցիկի փոքր անցքից տեսել ենք այդ ոճրագործին, մեզ թույլատրել են գնալ խցիկ, իրան տեսել ենք, ես էլ եմ տեսել, Կարենն էլ, դեմքը տեսել ենք, էդ ոչխարն էր` հաստատ: Մեզ ուղեկցել են, տեսել ենք էդ վիժվածքին: Մենք նկարահանելու խնդիր չէինք դրել, դրա համար էլ չենք նկարահանել»:

23:41 15.01.2015 | Ինձ դեռ չեն ասել, թե ինչի համար են բերման ենթարկել․ ձերբակալված իրավապաշտպանը ոստիկանության բաժանմունքում է. 1in.am

«Ամեն ինչ կարգին է, ես հիմա գտնվում եմ ոստիկանական բաժանմունքում, բայց չգիտեմ, թե ինչի համար են ինձ բերման ենթարկել։ Սպասում եմ, որ դա ասեն»:

23:36 15.01.2015 | Պատգամավորը իր աչքով տեսել է Պերմյակովին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ հանդես գալով գյումրեցիների առջև, հայտարարել է, որ իր աչքով տեսել է Ավետիսյանների ընտանիքի 6 անձին սպանելու համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին:

23:30 15.01.2015 | «Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործությունը բառերով հնարավոր չէ նկարագրել»

1999 թ. ռուս զինծառայողները հարբած կրակ էին բացել, որի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել մեկ տասնյակ անմեղ քաղաքացիներ: Չնայած դրան՝ նման հանցագործություններն ազգություն և դավանանք չեն ճանաչում, ուստի և անթույլատրելի է այն դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից և դարձնել ազգամիջյան թշնամանքի հարց:

23:25 15.01.2015 | Ուղիղ միացում Երևանի Ազատության հրապարակից և Գյումրիից

Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Գյումրիում:

23:04 15.01.2015 | Ոստիկաններից մեկին Գյումրի բ/կ-ից տեղափոխում են Երևան. news.am

Գյումրի բժշկական կենտրոնից Երեւան է տեղափոխվում այսօր՝ հունվարի 15-ին Գյումրիում բախումների հետեւանքով տուժած ոստիկաններից մեկը:

22:42 15.01.2015 | Գյումրիում բերման ենթարկվածների թիվը հասնում է 13-ի. Շիրակի թեմի առաջնորդը տուն է ճանապարհում ցուցարարներին. ԳԱԼԱ

.«Սա՞ էր ձեր ուզածը՝13 անձ տարել են ոստիկանություն, 14 հոգի վիրավոր է, մեկի վիճակը ծանր է: Սա՞ էր ձեր ուզածը: Ռուսը ընդեղ հանգիստ նստած, եւ էլի հայը հայի արյուն թափեց: Դուք ինձ չլսեցիք, ես երբ խոսում էի, ձեզանից 90 տոկոսը համաձայն էր եւ 10 տոկոսը միայն ջուր էր պղտորում եւ դուք գնացիք 10 տոկոսի հետեւից: Հիմա ես ձեզ ասում եմ գնացեք տուն, որպեսզի ես մտնեմ եւ խնդրեմ, որ դուրս թողնեն նրանց»:

22:30 15.01.2015 | Վնասվածքներ՝ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Դայվո»-ի վարորդը 1980 թ. ծնված Կարապետ Զ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 21.00-ին, ներկայացել է բաժին և տվել բացատրու

22:22 15.01.2015 | «Ժառանգությունն» իր վրդովմունքն է հայտնել իշխանությունների կրավորական դիրքից

«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքի կապակցությամբ եւ կոչ անում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովին եւ Կառավարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ Գյումրիում լարված հասարակական մթնոլորտը հանդարտեցնելու նպատակով:

22:18 15.01.2015 | Գևորգ Կոստանյանը տեսակցություն է կազմակերպել Պերմյակովի հետ. «Ազատություն»

«Ազատություն» ռադիկոյանի փոխանցմամբ՝ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը քիչ առաջ տեղեկացրել է, որ երկու մարդ՝ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, լրատվամիջոցների ուղեկցությամբ գնալու են տեսնեն՝ թե դեռևս Հայաստանու՞մ է Գյումրու սպանդն իրականացրած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը:

22:01 15.01.2015 | Նիկոլայ Ռիժկով. Ես հասկանում եմ մարդկանց զգացմունքները, բայց խնդրում եմ սթափ գնահատել. Panorama.am

«Այն , ինչ տեղի ունեցավ, առահասարակ դժվար է պատկերացնել. ինչպե՞ս կարող է մարդ անել այն, ինչ կատարվել էր այդտեղ: Ցավոք եղել է այն, ինչ եղել է: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, ցավակցում ենք Գյումրիի բնակիչներին, սպանվածների հարազատներին ու բարեկամներին»:

22:01 15.01.2015 | Գարգառ գյուղի երկու բնակչի պատճառվել է ծանր մարմնական վնաս. Հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։

21:30 15.01.2015 | ՌԴ ՊՆ-ն պետք է շատ խիստ պատժի Գյումրու102-րդ ռազմաբազայի հրամանատարական կազմին

«Իմ կարծիքով, 99,9 %-ով ռուս զինվորականները երբեւէ իրենց կոլեգաներին չեն պատժում: Զինվորական դատախազությունը նրանց կատարած հանցագործությունները ծածկադմփոց է անում, կոծկում է դեպքերը, հանցագործներին ուղարկում Ռուսաստան: Այդ դեպքում, էլ ո՞վ պետք է բողոքի: Բողոքելու դեպքում էլ, ինչպես Վահրամաբերդի զոհված երեխաների ծնողներին, ահաբեկում են: Նույնիսկ անապահով խեղճ ու կրակ ընտանիքներին նյութական փոխհատուցում չտվեցին: Եւ գործը հասավ նրան, որ այժմ էլ ռուսական ռազմաբազայի զինծառայողն այսպիսի սպանդի մեջ է կասկածվում»:

20:52 15.01.2015 | Ուշադրություն, որոնվում են որպես անհայտ կորած (տեսանյութ)

Ուշադրություն, որոնվում են որպես անհայտ կորած:

20:50 15.01.2015 | Պարզվել են դանակահարության մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է Վանաձոր քաղաքի բնակիչ Հ.Մարգարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները։

20:29 15.01.2015 | Սերգեյ Սմբատյանը և Ջոն Մալկովիչը մեկ բեմում

Հունվարի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Համերգը կայացել է Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում։

20:12 15.01.2015 | Պերմյակովի երեք բջջային հեռախոսները. փաստեր ու հակասություններ. yerkir.am

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հարցաքննության ժամանակ Պերմյակովը հայտարարել է, որ չի ծրագրել սպանությունը, պարզապես ցանկացել է ազատվել վկաներից, միայն ծրագրված է եղել փախուստը: «Ծարավ» զինվորը ազատվել է վկաներից, հատկապես` «ամենավտանգավորներից»` 2 տարեկան Հասմիկից ու 6 ամսական Սերյոժայից, շտապել է քաղաքացիական հագուստ հագնել, բայց զինվորական շորերն ու «Պերմյակով» գրությամբ պայուսակը «պատահաբար» թողել է դեպքի վայրում:

19:50 15.01.2015 | Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 6 դեպքից` 5-ը:

19:30 15.01.2015 | Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և առկա մտահոգություններին, միջազգային արդի մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին:

19:10 15.01.2015 | Դանակահարություններ Օշական և Սասունիկ գյուղերում (տեսանյութ)

Դանակահարություններ Օշական և Սասունիկ գյուղերում:

18:30 15.01.2015 | Սպասվում են թույլ տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հունվարի 16-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

18:10 15.01.2015 | Ապօրինի պահվող զենքը՝ չարիք (տեսանյութ)

Ապօրինի պահվող զենքը՝ չարիք:

17:51 15.01.2015 | ԿԳՆ-ն հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխան:

17:50 15.01.2015 | Գյումրիի սպանդի մասին Wikipedia­-ում հայերեն և անգլերեն հոդվածներ են ավելացվել

Զոհերը նույն ընտանիքի անդամներ են, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:

17:47 15.01.2015 | Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

17:43 15.01.2015 | Գլխավոր դատախազը ՀՀ քաղաքացիների հետ հանելուկներով է խոսում. Փաշինյան. «Ազատություն»

«Փաստն այն է, որ մինչև հիմա ՀՀ քննիչը չի կարողացել հանդիպել կասկածյալի հետ։ Հիմա էլ Գևորգ Կոստանյանն ասում է՝ հանրապետության տարածքում։ Ի՞նչ նկատի ունի… ռուսական ռազմաբազայի տարածքը դե յուրե համարվում է ՌԴ տարածք։ Եթե դա ՀՀ տարածք է, ինչո՞ւ չեն մտնում ՀՀ ոստիկանները և բերման ենթարկում, ձերբակալում կասկածյալին»:

17:37 15.01.2015 | Իվան Վոլինկին. «Նման գազանությունները չունեն արդարացում, դրանք չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելիություն»

«Ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին Ավետիսյանների ընտանիքին: Եվս մեկ անգամ կցանկանայի ցավակցություն հայտնել նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող հանցավոր գործունեության անմեղ զոհերի հարազատների եւ մտերիմներին: Նման գազանությունները չունեն արդարացում, դրանք չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելիություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները Հայաստանի եղբայրական ժողովրդի կիսում են հետ այս կորստի ցավը»:

  • Page 1171 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1166
  • 1167
  • 1168
  • 1169
  • 1170
  • 1171
  • 1172
  • 1173
  • 1174
  • 1175
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը