Կոնգրեսը նաեւ կիսում է հանրապետության քաղաքացիների վրդովմունքը, մանավանդ Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ եւ պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը գոնե այսպիսի անփութությունից եւ անպատասխանատու վերաբերմունքից հետո, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ, մինչեւ վերջ բացահայտեն այս ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին:
Հունվարի 14-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում անհայտ անձը անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 30 տարեկան կնոջ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի մարդկանց հոսքը չի դադարում: Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանությունը ցնցել է ողջ Գյումրին:
Հունվարի 12-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կրուգլայա Շիշկա գյուղում տուն է այրվում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Գրիգոր Վ.-ի կողմից կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործը:
Հունվարի 15-ին, 16-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը, 17-ին` շրջանների մեծ մասում, 18-ին՝ արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Հունվարի 14-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Դավթաշեն կամրջից:
Որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվում այն մասին, որ ընթացիկ ձմռան ընթացքում հանրապետությունում գրանցված անհամեմատ տաք ջերմաստիճանային ռեժիմի և վերջին օրերին դիտված ցածր ջերմաստիճանների պայմաններում վնասվել են պտղատու ծառատեսակների բողբոջները, որը կարող է հանգեցնել բերքի կորուստների:
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ:
ԼՂՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասնագետների կողմից սննդային թունավորման օջախում իրականացվել են բոլոր հակահամաճարակային միջոցառումները:
ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաև հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի տարածքից ավտոերթի մասնակիցներն ուղեւորվեցին դեպի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի տարածք, որտեղ էլ ցույցի մասնակիցները կանգ առան եւ սկսեցին բողոքի ակցիան: Նրանք ձվեր նետեցին հյուպատոսարանի շենքի ուղղությամբ՝ պահանջելով, որ որեւէ մեկը ներքեւ իջնի:
Այս պահին բողոքի ցույցեր են տեղի ունենում Գյումրիում և Երևանում: Գյումրեցիները պահանջում են 6 մարդու կյանք խլած Պերմյակովին հանձնել հայկական կողմին: Բավականին մեծ թվով կարմիր բերետավորներ կան ակցիայի վայրում:
«Երկար ժամանակ տարած այդ հեմոռագիկ շոկի, տրավմատիկ շոկի և նաև սառելու արդյունքում, երեխայի մոտ ուղեղի բավականին լուրջ խանգարումներ են ձևավորվել, որի դեմ գնում է պայքար։ Առավոտյան կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, որով ուղեղում արյունազեղում չի հայտնաբերվել՝այսինքն մենք ունենք ուղեղի այտուց, որը ի սկզբանե կար և շարունակվող պրոցես է, որի դեմ գնում է ինտենսիվ պայքար»
Գյումրեցիներին այսօր վերջին հրաժեշտն են տալիս դեկտեմբերի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքին:
«Ես ոչինչ չունեմ ռուսների դեմ: Եվ երբեք չեմ ունեցել: Միայն ցանկանում եմ ասել ռուսական առաջատար ալիքների ղեկավարությանը, որ դուք ոջիլ եք և «կրեմլյան ծծիչներ»: Ձեր մեջ տղամարդկային ոչինչ չկա: Ինչպես նաև մարդկային: Ոչ ոքի մեջ: Հույսով եմ՝ նույնին կարժանանաք: Շնորհավոր Նոր տարի, անասուննե՛ր»:
Արտաքին գործերի նախարարությունը ստացել է ՀՀ կողմից հայցված ԵԽ նախարարների կոմիտեի խորհրդատվական խմբի 2014թ. դեկտեմբերի 22-ի կարծիքը, ըստ որի` ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար ՀՀ կողմից ներկայացված թեկնածուներից մեկը ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Գավառի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված մաքրման և մշակման աշխատանքների արդյունքում հունվարի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, լիովին անցանելի է ևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ երկարությամբ հատվածը:
Այսօր առավոտյան լուսադեմին` ծանր հիվանդությունից հետո` 74 տարեկան հասակում մահացել է անվանի հայ ռեժիսոր, մանկավարժ, դերասան Յուրի էլոյանը: Յուրի Էլոյանը բազում բեմականացումների հեղինակ էր:
«Սա շատ նորմալ որոշում է: Կայացված որոշումը շատ օրինաչափ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին չհանձնելու մասին դատախազության որոշմանը: Նա, ի տարբերություն մի շարք այլ իրավաբանների ու փաստաբանների, կարծում է, որ Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության գործը չպետք է քննվի Հայաստանի Հանրապետությունում:
«Մեր ժողովուրդը հարցեր ունի և սպասում է այդ հարցերի սպառիչ պատասխանին». Միքայել եպիսկոպոս Աջապահյան
այկ Կյուրեղյանի գործով դատական նիստի հենց սկզբում այսօր միջադեպ տեղի ունեցավ։ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական սանկցիա կիրառեց ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ։
Անկասկած, որ Փարիզեան «Շարլի Հէպտո» երգիծական թերթին վրայ տեղի ունեցած յարձակումը նոր հանգրուան մը բացաւ Եւրոպայի համար:
«Ոճրագործը, ով ընդունակ է եղել ձեռք բարձրացնել երեխայի վրա, պետք է ստանա արժանի պատիժ, եւ հենց Հայաստանում»,-բարձրաձայնում են գյումրեցիները: Մարդկանց վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները այս հարցում էլ ցուցաբերեցին անվճռականություն»:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:
Վրացական «Գռուզիա օնլայն» կայքում տպված, այնուհետև մի շարք ադրբեջանական կայքերի կողմից արտատպված, ս/թ նոյեմբերի 13-ին ոմն Կարինե Գրիգորյանի կողմից արված հրապարակումը, ըստ որի իբր թե ես՝ Վահագն Չախալյանս, Ջավախքում կազմավորել եմ 60-70 անձից բաղկացած զինված խմբավորում` ցանկանալով տեղում իրականացնել անհնազանդություն, ծիծաղելի է, անհեթեթություն և իրականանության հետ ոչ մի աղերս չունի:
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինվորական Վալերի Պերմյակովի հայրը՝ Պավել Պերմյակովը, ՌԴ Չիտայի մարզում գտնվող հայրենի Բալեյ քաղաքի «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության հովիվն է:
Հունվարի 14-ին, ժամը 01.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող «Բյուրակն» ռեստորանային համալիրում:
Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ երևում են կադրեր՝ Գյումրիի սպանդի հեղինակի հայտնաբերման գործողություններից:
Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստյան կարգը այսօր ժամը` 17:00-ին է: