
Ոստիկաններից մեկը ստացել է գանգուղեղի բաց վնասվածք. տուժած քաղաքացիների թիվը 18 է. ԳԱԼԱ

Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց տեղի ունեցած բախման հետեւանքով տուժած քաղաքացիների թիվը հասել է 18-ի, որոնց տեղափոխել են Գյումրու բժշկական հիվանդանոց: Տուժածներից 8-ը իրավապահ համակարգի ներկայացուցիչներ են եղել: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Նրա խոսքով, տուժած քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունը եւ հեռացել: Առավել ծանր է 3-ի վիճակը: «Ոստիկաններից մեկի վիճակն առավել ծանր է, նրան տեղափոխել են Երեւան»,- ասաց Ա.Իսահակյանը: Ոստիկանը, ով տուժել է, եւ ում անունն առայժմ չեն հրապարակում, ստացել է գանգուղեղի բաց վնասվածք: «Երկու ոստիկաններից մեկը գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում, իսկ մյուսը վերակենդանացման բաժանմունքում՝ ուղեղի ցնցումով»,- ասաց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: