Բաժիններ՝

«Էդ վիժվածքին տեսել ենք անձամբ». Մարտուն Գրիգորյանը` Պերմյակովի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին և Կարեն Պետրոսյանին հնարավորություն է ընձեռվել իրավապահների ուղեկցությամբ ռազմաբազայում տեսակցել Գյումրու սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովին:

«Կասկածի բան չկա, մենք անձամբ այդ խցիկը չենք էլ մտել, խցիկի փոքր անցքից տեսել ենք այդ ոճրագործին, մեզ թույլատրել են գնալ խցիկ, իրան տեսել ենք, ես էլ եմ տեսել, Կարենն էլ, դեմքը տեսել ենք, էդ ոչխարն էր` հաստատ: Մեզ ուղեկցել են, տեսել ենք էդ վիժվածքին: Մենք նկարահանելու խնդիր չէինք դրել, դրա համար էլ չենք նկարահանել»,-ասել է պատգամավորը` կոչ անելով մարդկանց գնալ տուն և սադրանքների չտրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս