07 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:35 13.01.2015 | Այսօր Ազատության հրապարակում տեղի կունենա մոմավառություն

Այսօր ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ սպանված Ավետիսանների ընտանիքի:

17:11 13.01.2015 | Հունան Պողոսյանը՝ Վալերի Պրեմյակովի մասին. «Որ իր հետ 2 րոպե շփվեք՝ կհասկանաք, թե ինչ խղճուկ ոչնչություն է»

«Դուք մի գրամ մի կասկածեք, որ արժանի պատիժը ստանալու է, ուղղակի կա օրենսդրության համապատասխանեցում, դատավարական ընթացակարգեր եւ այլն: Ձեր մոտ թող թյուր կարծիք չստեղծվի, որ ոստիկանները չկարողացան հայտնաբերել եւ այլն: Շատ փակագծեր չբացելով ասեմ, որ սա համագործակցության դասագրքային օրինակ է»:

17:05 13.01.2015 | Հովիկ Աբրահամյանը պարգևատրվել է «Համագործակցություն» շքանշանով

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի որոշմամբ Միջխորհրդարանական վեհաժողովի և նրա մարմինների գործունեությանն ակտիվ մասնակցության, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Համագործակցություն» շքանշանով:

17:02 13.01.2015 | Վալերի Պերմյակովը շեշտել է, որ ցանկություն չի ունեցել հայ-թուրքական սահմանը հատել (տեսանյութ)

Հաստատվել է նաև վերջինիս եղբոր` սպանության հոդվածով դատապարտված լինելու լուրը: Ռուս զինծառայողը ծնվել է 1996 թվականին: Ստուգվում են Պերմյակովի անձնական բոլոր տվյալները: Իրականացվելու են տարաբնույթ փորձաքննություններ:

16:50 13.01.2015 | «Նովոստի-Արմենիա» գործակալություն զանգահարած և Պերմյակովի հայր ներկայացած մարդը ցավակցություն է հայտնել Գյումրիում զոհվածների հարազատներին և մտերիմներին. Բացառիկ հարցազրույց

«Ծառայությունը նրան դուր էր գալիս։ Նա հատուկ գնում էր մարզասրահ, ձգում մարմինը, որ համապատասխան տեսք ունենա։ Ամեն ինչ լավ էր, մենք չենք կարողանում հավատալ, որովհետև ոչ մի դրդապատճառ չկար… Մեզ անհասկանալի է, թե ինչպես է դա կատարվել, չէ՞ որ չէր դժգոհում, գոհ էր ծառայությունից…»,– ասաց տղամարդը։

16:50 13.01.2015 | Հարուցվել է քրեական գործ՝ ադրբեջանական տարածքից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Պառավաքար գյուղի 43-ամյա բնակչի նկատմամբ ադրբեջանական տարածքից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

16:14 13.01.2015 | Դատախազություն. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

15:53 13.01.2015 | Ավետիսյանների տունն այսօր (տեսանյութ)

Ավետիսյանների տունն այսօր:

15:42 13.01.2015 | Յուրի Նավոյան . Խորապես սգում եմ գյումրեցի Ավետիսյան ընտանիքի անդամների ողբերգական մահը

Վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի պետական համապատասխան մարմինների աշխատանքի արդյունքում կբացահայտվեն տեղի ունեցած հանցագործության բոլոր հանգամանքները, մեղավորները համարժեք պատիժ կստանան, ինչպես նաև հետագայում կբացառվեն նման դեպքերի կրկնման հնարավորությունները:

15:30 13.01.2015 | Գյումրիում սպանված Ավետիսյանների դուստրն աշխատում էր ծաղկի սրահում. news.am

Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի 36-ամյա դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, 12 տարի աշխատել է Գյումրիի ծաղկի սրահներից մեկում որպես դիզայներ:

15:29 13.01.2015 | «Ժառանգություն». Գյումրիում կատարված ոճրագործության մեղավորները պետք է խստագույնս պատժվեն

Կուսակցությունը Հայաստանի գործող իշխանություններին հորդորում է իրենց ռուսաստանցի գործընկերների հետ սահմանել իրավապայմանագրային այնպիսի հարաբերություններ ու ռազմահենակետի ներքին կանոնակարգ, որոնք այսուհետ կերաշխավորեն նման սոսկալի միջադեպերի բացառումը:

15:28 13.01.2015 | Он урод. Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս. armlur.am

Հունվարի 12-ի ողբերգական դեպքի առնչությամբ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևն այսօր հանդես եկավ ցավակցական խոսքերով:

15:19 13.01.2015 | Արմեն Մուրադյանն այցելեց Գյումրիից Երևան տեղափոխված երեխային

Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները: Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ մասնագեները ջանք չեն խնայում փոքրիկի առողջական վիճակը կայունացնելու, հակաշոկային բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարելու համար:

14:59 13.01.2015 | Շիրակի մարզպետը՝ ոճրագործությունից հետո Գյումրիում տիրող մթնոլորտի և սպանված ընտանիքի հուղարկավորության մասին. shamshyan.com

Բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվելու է Շիրակի մարզպետարանը՝ Գյումրիի քաղաքապետարանի հետ համատեղ, ինչպես նաեւ ֆինանսական ծախսերն են հոգալու:

14:49 13.01.2015 | ՀՅԴ գնահատականներն ու առաջարկները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ

Այսօր, հունվարի 13-ին, ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի է ունեցել մամուլիս ասուլիս: ԱԺ ՀՅԴ խմբակացության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը հանդիպել են լրագրողների հետ:

14:13 13.01.2015 | 6 ամսական երեխային դանակով է հարվածել, քանի որ ինքնաձիգը չի կրակել. Մանրամասներ. news.am

Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, շարունակում է գտնվել ռուսական ռազմաբազայում, որտեղ գտնվում են նաեւ հայ իրավապահները:

13:53 13.01.2015 | Ոճրագործությունից փրկված երեխայի բուժումը կշարունակվի մայրաքաղաքում (տեսանյութեր)

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ փոքրիկի վիճակը դեռ ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Երեխայի բուժումը կշարունակվի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

13:43 13.01.2015 | «Բոլոր մուսուլմանները ահաբեկիչ չեն և բոլոր ահաբեկիչները մուսուլմաններ չեն». Սարգիս Գրիգորյան

Արաբագետներ Հայկ Քոչարյանն ու Սարգիս Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին իսլամիստ ծայրահեղականների կողմից իրականացված վերջին ահաբեկչությունների մասին:

13:37 13.01.2015 | «Շտապբուժօգնությունում» կանչեր գրանցվել են հիմնականում սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդությունների և տրավմաների համար

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց անցած 2014 թվականը՝ ներկայացնելով, թե որքան կանչեր են գրանցվել տոնական օրերին:

13:31 13.01.2015 | Ռուսաստանի հայերի միության նախագահ. «Ցնցված եմ այս անմարդկային արարքից»

Խորը կսկիծով ընդունեցի Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ տեղի ունեցած ծանր ողբերգության փաստը: Ցնցված եմ այս անմարդկային արարքից: Իմ ցավակցությունը զոհերի հարազատներին: Համոզված եմ, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

13:28 13.01.2015 | Հակառակորդի կրակոցների պատճառով Վազաշեն-Պառավաքար ճանապարհը փակ է. news.am

Հակառակորդը երեկ՝ հունվարի 12-ին, գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհը, ինչի հետեւանքով այն փակել են:

13:23 13.01.2015 | Ավստրիական հիվանդանոց տեղափոխված երեխայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. ԱՆ

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

13:04 13.01.2015 | Սեյրան Օհանյանը Գյումրիում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ

Այսօր Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:

12:39 13.01.2015 | Նախնական տվյալներով հանցագործն Ավետիսյանների ընտանիքի հետ որևէ կապ չի ունեցել. ԳԱԼԱ

Իր նախնական ցուցմունքի ժամանակ ասել է, որ լքել է զորամասը, ցանկացել է զբոսնել քաղաքում, ապա ջուր խմելու նպատակով այցելել է Ավետիսյանների տուն, որից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Նախնական տվյալների համաձայն, Ավետիսյանների ընտանիքի հետ որեւէ կապ ու առնչություն Պերմյակովը չի ունեցել եւ պատահական է այցելել վերջիններիս բնակարան:

12:05 13.01.2015 | Գյումրեցի փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում

«Գյումրեցի փոքրիկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց կան դրական միտումներ»:

11:50 13.01.2015 | «Կանգնիր, կկրակեմ» հրահանգը չի կանգնեցրել Պերմյակովին. նոր մանրամասներ

Անհայտ անձի մոտենալիս ջոկատի ավագը «կանգնիր» հրաման է տվել, սակայն իրավախախտը շարունակել է առաջ գալ: Այնուհետ սահմանապահը «Կանգնիր, կկրակեմ» հրաման է տվել, սակայն դա էլ նրան չի կանգնեցրել: Այնուհետ ջոկատի ավագը նախազգուշական մեկ կրակոց է արձակել ԱԿ-74 ինքնաձիգից եւ իրավախախտին ստիպել բերանքսիվայր պառկել գետնին:

11:06 13.01.2015 | «Անելանելի վիճակում հայտնված Պերմյակովը ստիպված էր շարժվել դեպի հայ-թուրքական սահման». Աշոտ Ահարոնյան

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը, ցավն այնքան մեծ էր, որ հույզը երբեմն գերազանցում էր սթափ դատողությանը: Սակայն խնդիրը ահազանգը ստանալու առաջին իսկ պահից հստակ էր՝ ճշտել հնարավոր հանցագործի կամ հանցագործների/ ինքնությունը, հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալին, նաև՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը:

10:50 13.01.2015 | Ոստիկանության հորդորը՝ վարորդներին

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին, ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

10:40 13.01.2015 | Հակառակորդը կրակ է բացել Պառավաքարի բնակիչների վրա

Հերթական միջադեպն է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին. Հունվարի 12-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել անտառ փայտի գնացած Տավուշի մարզի Պառավաքար գյուղացիների ուղղությամբ:

10:33 13.01.2015 | Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից փրկված երեխայի առողջական վիճակի մասին

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

  • Page 1175 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1170
  • 1171
  • 1172
  • 1173
  • 1174
  • 1175
  • 1176
  • 1177
  • 1178
  • 1179
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Փրկել «Եռաբլուրը» պղծումից. հունիսի 7-ի միակ խորհուրդը
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը