Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են զետեղել հունվարի 17-ին Գյումրիում ռուս սահմանապահների բերման ենթարկելու մասին:
«Արդեն չորրորդ օրն է այստեղ եմ: Ռուսաստանի և Հայաստանի լավագույն բժիշկները գիշեր-ցերեկ աշխատում են: Երեխայի համար արվում է ամեն ինչ: Աշխարհի ոչ մի կլինիկայում ավելին չէին անի: Չկա նման մասնագետ, ով կարող էր խորհուրդ տալ և դիմած չլինեին: Այն, որ երեխան հիմա կենդանի է, դա արդեն հրաշք է»:
Ընդունելության նպատակն էր մանրամասներ ներկայացնել Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխելու ընթացակարգի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց անհագստացնող հարցերին:
«12 տարի ա՝ գնում եմ Լենինգրադ գալիս եմ, երբեք ոչ մի հատ շտրաֆ չեմ ունեցել, բայց հիմա ինձ ասում են, թե քո անունը սև ցուցակում ա, ու չես կարա գնաս, բա ինչ անենք, մեկը պետք ա, չէ, մեզ ասի, թե ոնց ա հնարավոր: Մնալ չի լինի, ընտանիքը պահելու միակ ձևը էդ ա»:
Իմ անուշ գյումրեցիներ, Լուսինեն և Սերգեյը արմատներով գյումրեցի են, այնպես որ, այստեղ նմանապես հաղթել եք… մենք պետք է շարունակենք ապրել, որպեսզի տեր կանգնենք մեր ժառանգությանը
Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրը և դրա նկատմամբ իրականացվող դատաիրավական գործընթացները համազգային մտահոգության տեղիք են տվել: Դեպքերին հաջորդած քննչական գործողությունները, պաշտոնատար անձանց հայտարարությունների բովանդակությունները շարժեցին մեր ժողովրդի զայրույթը և համապատասխան կառույցների նկատմամբ անվստահության մթնոլորտի ստեղծման պատճառ դարձան հասարակության շրջանում՝ խոցելով մեր ազգային արժանապատվությունը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցան բացասական իրադարձություններ, որոնք տարբեր երկրների ուշադրությունը գրավեցին՝ բացասական առումով:
2015 թվականի հունվարի 18-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ մուտքի մետաղյա դռան հետնամասում հայտնաբերվել է Վազգեն Դալլաքյանի դիակը` մարմնի տարբեր հատվածներում կտրած- ծակած վերքերով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։
«Գյումրիում կատարված ողբերգական դեպքերի մասին ես ոչինչ չեմ ասել: Կարծում եմ՝ ոչինչ չկա ասելու: Բոլորիս համար այս ծանր օրերին իմ անունից հիմարություններ են տարածում՝ փորձելով այլ երանգներ հաղորդել: Ես բոլոր հայերի հետ միասին սգում եմ կատարված ողբերգությունը, ոճրագործը պետք է կրի իր պատիժը»:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպում է ունեցել ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովը: Նա ցավակցական խոսքով է հանդես եկել, այնուհետ հետաքրքրվել է կատարվածից հետո Գյումրիում տիրող մթնոլորտի ու հետագա իրադարձությունների, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Հունվարի 19-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Մոսկվայի հայկական եկեղեցում Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին կիրակի օրը պատարագ է մատուցվել:
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի մասին վերջին նորությունները հիվանդանոցից:
Հանցագործություն կատարող երիտասարդը այլանդակել է 27-ամյա երիտասարդի՝ Վազգեն Դալլաքյանի դեմքը:
Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ:
Հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց:
Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանները շարունակում են դիմել Գյումրի բժշկական կենտրոն՝ բուժօգնություն ստանալու համար:
Խորացել է երիկամային և սրտանթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտանալ դիալիզ:
2015 թ. հունվարի 19-ին, ժամը 13:30-ին, Երևանի Սբ. Զորավոր եկեղեցում տեղի կունենա Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդի ենթարկված անդամների մահվան յոթերորդ օրվա հոգեհանգստյան արարողություն:
Չի կարելի թույլ տալ, որ «ամենասովորական» հանցագործությունը, որոնք Ռուսաստանում շատ են, սեպ խրի Ռուսաստանի և Հայասատանի հարաբերությունները միջև: Դիմում եմ բոլոր իմ հայրենակիցներին:
Միացյալ Թագավորության կրթության պետնախարար Նիկի Մորգանի և համալսարանների, գիտության և քաղաքների գծով նախարար Գրեգ Կլարկի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2015 թվականի հունվարի 19-ից 21-ը կմասնակցի Լոնդոնում կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսվում են 2015 թվականին ընդառաջ կրթության քաղաքականության դերակատարների միջև նպատակների, կառավարման համակարգերի վերաբերյալ քննարկումներ:
Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, հակառակորդը ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը:
«Մուծումներ կենեին ժողովուրդը, առավոտ սաղ պատմում ու խոսում էին, որ միջադեպ է եղել, ռուսներն են սարքել, բայց ինչքան գիտեմ նախորդ դեպքի հետ կապված չի եղել, ուղղակի խմած են եղել, բայց եթե քիչ մը գրագետ կուլտուրական մարդ եղնին, գոնե 10 օր տնից դուրս չեն գա, գիտեն, որ ժողովուրդը լարված է, ոչ թե ցինիկի պես պահեն իրանց: Էստեղ հերթապահող ոստիկանները միջամտել են, լավ է, որ բռնել, տարել են, շատ պատմություն չի բացվել: Իրանք իրար մեջ են կռվել, ժողովուրդն էլ ասել են՝ մի քիչ չափավոր եղեք, իրանք էլ թեթեւակի կռիվ են բացել, լավ է, որ ժամանակին կանխվել է»:
Այս անգամ ներկայացնում ենք թագադրված եւ առ այսօր «օրենքով գողի» կարգավիճակը պահպանած հայերին: Primecrime-ի տեղեկություններով` այսօր գործող 16 հայ «օրենքով գող» կա, որոնցից 7-ը ծնունդով Հայաստանից են, 5-ը` Վրաստանից, երեքը` Ռուսաստանից, 1-ը` Ուկրաինայից:
«Դեռ օրեր առաջ դպրոցի տնօրենը մայրիկիս ասել էր, որ մարզպետը հրահանգել է ազատել աշխատանքից, այնուհետեւ ավելացրել է, որ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն է հանձնարարական տվել: Վարչության պետն էլ հերքում է, որ ինքը նման բան է ասել: Նա հասկանում է, որ պաշտոնական դիրքի չարաշահում է եւ աղմուկ բարձրանալու պարագայում պատասխան պետք է տա»:
Ե՞րբ պետք է հասկանանք Պարոն նախագահ, որ ինչքան էլ լավ հարաբերությունների մեջ լինենք ռուսների հետ, նրանց ազգի ներկայացուցիչն է դիտավորյալ սպանել, ոչ թե իմ հայրը, ու երբ պետք էր, ինչի՞ էնպես չարեցիք, որ հայրս էստեղ կրեր իր պատիժը: Ինչո՞ւ իրենց պես չհայտարարեցիք, որ մեր երկրի ներկայացուցիչը այլ երկրում չի կարող իր պատիժը կրել, որ նա պետք է կրի իր պատիժը միայն իր երկրում և մեր երկրի օրենքներով. որովհետև ռիսկ չունեք բարձրաձայնելու:
Ժողովուրդը ճիշտ է, ժողովուրդի արածն էլ ա ճիշտ, բայց պետք է նաեւ մենք հասկանանք, որ կարար նաեւ տենց բան աներ մեր հայը, մեր հայերից հեռու չի: Չի կարելի նման բաները բացառել: Ես ռուսական բանակի հետ շփվելով՝ գիտեմ, որ ռուսական բանակում նման հարցերը շատ խիստ են, շատ…. որովհետեւ ուրիշ բան չի, դա չարիք է, էդ մարդը մարդկության մեջ չարիք է, դրա ի՞նչը զիջեն: Էտի ավարիա չի, էտի, ասենք, փորձանք չի, չգիտեմ, դա անգամ հանցագործություն չի կարելի ասել, դա ուղղակի չարիք է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն: