
100 մլն դոլարի վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանն ասաց, որ նախատեսվում է 2017թ. հոկտեմբերի 24-ին կնքված համաձայնագրի հիման վրա ՌԴ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման նպատակով:
Հաշվի առբլով համաձայնագրի վավերացման հրատապությունը՝ փոխնախարարը խնդրեց անհետաձգելի համարել նախագիծը։