Կառավարությունը 58.8 միլիոն դրամ կտրամադրի ԱԺ անցած կուսակցություններին

ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի  Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում գումարը կազմում է 100.9 մլն դրամ, որի 42.1 մլն դրամը բաշխվել է նախկին գումարման Ազգային ժողովի՝ 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների միջև, մնացած 58.8 տոկոսը նախատեսվում է հատկացնել այս գումարման Ազգային ժողովում 5 կազմակերպության՝ 3 կուսակցության և 2 դաշինքի։

Ըստ որոշման նախագծի՝ 2-րդ կիսամյակի չբաշխված մնացորդը կազմում է 58.8 մլն դրամ: Այս գումարից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի 30 մլն դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին՝  17 մլն դրամ, «Ելք» կուսակցությունների դաշինքին՝ 4 մլն, «ՀՅԴ»-ին՝ 4 միլիոն դրամ, և  «Հայկական Վերածնունդ» կուսակցությանը՝ 2 մլն դրամ։

Տեսանյութեր

Լրահոս