Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հորդորեց բոլոր անօրինական ճանապարհով հող, գույք ձեռք բերած նախկին պաշտոնյաներին՝ կամովին վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանության ներկայացուցիչների դեմ հայցադիմումներ տալու գործընթացը: Ըստ նրա՝ դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Վարչապետը կարևորեց այնպիսի դատարանի առկայությունը, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ յուրաքանչյուր քաղաքացու հայց արդար քննարկվի:
Նա նշեց, որ Իրան այցից առաջ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի վարչապետների հետ, տեղեկացրել է Իրանում քննարկվելիք հարցերի շրջանակը, նրանց հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ այս թեման Իրանում պետք է դառնա կարևոր կետերից մեկը.
«Մենք երկխոսությունից չենք հրաժարվի և սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները: Կարծում եմ՝ արդյունավետ լուծումը կամ շարունակությունը այս տրամաբանության շրջանակում լինի»,- ասաց Փաշինյանը:
Այս պահին ՀՀ-ում կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 մլրդ դոլար ծավալով, որից 42-ը՝ 774 մլն ծավալով, ակտիվ փուլում են: Սա նշանակում է, որ երկրում որոշակի ներդրումային աճ ունենք»,- ասաց Ն.Փաշինյանը:
«Դա կսնուցի ադրբեջանական ռազմատենչ և ռևանշիստական քաղաքականությունը տարածաշրջանում և կվտանգի Հայաստանի, Արցախի, Իրանի և Վրաստանի անվտանգությունը»,- ասում է Արա Մարջանյանը:
Ա.Եղոյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախորդ զեկույցից տարբերվող առանձնահատուկ ձևակերպումներ չկան, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում աջակցել ՄԽ համանախագահությանը.
«Կա երկու տարբերակ՝ իշխանությունը ոչ մեկին չի լսում և իր քաղաքականությունն է առաջ տանում, ինչպես շատ դեպքերում նախկինում եղել է, և երկրորդ իրականությունը՝ նախագիծը դրվում է հասարակական քննարկման, կա՛մ ոսկե միջին է գտնվում, երկու կողմն էլ զիջումների է գնում, կա՛մ որևէ կողմ զիջում է»:
ՀՀ ոստիկանությունը 3 մլրդ 172 մլն 200 հազար դրամ կվճարի «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը՝ այս տարվա ընթացքում մատուցվող հավատարմագրային կառավարման ծառայությունների դիմաց: Խոսքն արագաչափերի և նկարահանման տեսախցիկների համակարգի մասին է:
«Եթե խոսում ենք զուտ մարդու իրավունքների դաշտի մասին, ապա, կարծում եմ, որ դիտորդների աչքից չեն վրիպել հետհեղափոխական ժամանակահատվածում մարդու իրավունքների խախտումները, պարզապես, կարծում եմ, առայժմ իրենք սպասում են հետագա զարգացումներին»։
«Արցախի ճանաչման գործընթացի համար մեր ակտիվ աշխատանքն է անհրաժեշտ, պետք է ներկայացնել միջազգային հանրությանը, որ Արցախի անկախության ճանաչումը որևէ կերպ չի խանգարելու խաղաղ գործընթացին»:
Նաև խնդրել էինք մեկնաբանել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի հայտարարությունը, որ «ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռևս 2013 թվականից:
ԱՄՆ Պետդեպը 2018-ի զեկույցում բավականին մանրակրկիտ անդրադարձել է Հայաստանում մի շարք ոլորտներում ստեղծված իրավիճակին ու տեղի ունեցած փոփոխություններին:
«Մենք չենք անելու որևէ բան, որ փակուղի է տանելու, որովհետև մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը։ Սա շատ էական հարց է։ Եվ մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ»։
«Կա ձևավորված բանակցային շրջանակը, այդ 3 սկզբունքները և 6 տարրերը, և վարչապետը Ստեփանակերտում ասել է, որ կարևոր խնդիրներից մեկն է, թե ինչպես են դրանք մեկնաբանվում, ինչպես են դրանք ընկալվում։ Մենք այդ առումով հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ՀՀ-ի համար կարգավիճակի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն այդ 3 սկզբունքների և 6 տարրերի փաստաթղթում, որոնք հայտնի են և որոնք հիշեցրեցին նաև վերջերս»։
Ո՞րն է լինելու Հայաստանի Հանրապետության հաջորդ քայլը, եթե Արցախը բանակցություններում ներգրավելու առաջարկը մերժվում է: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, դեմ է արտահայտվել ձևաչափի որևէ փոփոխության, և նույն դիրքորոշումը Երևանում կրկնել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը՝ հայտարարելով, որ «որևէ հնարավոր փոփոխություն բանակցային ձևաչափի հարցում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»։
Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը համարում է, որ Օպերայի հարակից տարածքում սրճարանների խնդիրը պետք է լուծվի անհատական կարգով՝ օրենքի շրջանակներում։ 168.am-ի հետ զրույցում նա մի քանի կետեր նշեց։
Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու խնդրին։
Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը կիրակի օրը մեկնել էր Դիլիջան՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, և ծանոթացել այնտեղ եղած գույքին ու հնարավորություններին:
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի ոլորտների ներկայացուցիչներին գործադիրի նիստից հետո հրավիրեցին կառավարություն։ Նրանց ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
Այսօր ՀՀ կառավարության նիստում Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ներկայացրեց «Գույք նվիրաբերելու մասին» և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու կառավարության որոշման նախագծերը, որոնց շրջանակներում բուռն քննարկում ծավալվեց անասնաբուժական և այլ խնդիրների վերաբերյալ:
Այսօր կառավարության շենքի առջև` «Դեմ ենք պետտուրքի ոչ համաչափ թանկացմանը», «Նախագիծը հիմք չունի», «Եկեք հաշվարկենք» պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները:
«Բնականաբար, վատ կազդի: Ավելին՝ ՀՀ վարկի վրա «Լիդիան Արմենիայի» հետ կապված այս ամբողջ պատմությունն արդեն իսկ ազդել է: Ես հուսով եմ, որ կառավարությունն իր գործողությունները հնարավորինս արագ կկազմակերպի, և խնդիրը կլուծվի առանց գործը դատական ատյաններին հասցնելու»,- ասաց Բ.Թունյանը:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես է եկել առաջարկով, որ Ազգային ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ:
«Հիմա մենք ակտիվ քննարկումների մեջ ենք կառավարության հետ, կա շատ առողջ աշխատանքային քննարկում, և այն մոտեցումը, ինչ նախկինում եղել է, որ եթե մի բան կառավարությունից գալիս է, պարտադիր առանց քննարկելու դակել են Ազգային ժողովում, դա այսօր չկա: Այդ առողջ բանավեճի արդյունքում մենք գտնելու ենք լավագույն կոմպրոմիսային լուծումները»:
«Երկու կարևոր դիրքորոշում կա այս հարցի վերաբերյալ՝ արտադրողները պնդում են, որ տնտեսական ռիսկերը և տնտեսության վրա ազդեցության վտանգները շատ են, ֆինանսների նախարարությունն այս քայլով ուզում է կոմպենսացնել հարկային եկամուտների հնարավոր թերակատարումները, որոնք այլ օրենքներով պայմանավորված կլինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
«Չպետք է սպասել, որ Ալիևը, ադրբեջանական կողմը ասի` դե լավ, որ ասում եք, թող գան բանակցեն: Այդպես չի լինելու: Պետք է աշխատենք, որ բոլոր մայրաքաղաքներից միատեսակ ուղերձ գա, որ պետք է խնդիրը լուծել, իսկ դրա համար արդյունավետ ֆորմատ է պետք»:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա Դիալոգ» ընկերության շուրջ ստեղծված աղմուկին և իր առնչությանը դրան:
«Թե չէ՝ մենք չենք կարա մասնակից լինենք այն բանի, որ ժողովուրդը սպասել ա, որ ավելի լավ ապրի, հարկերը պակասեն, աշխատավարձը բարձրանա, մարդը կարողանա իր վարկերը փակի»,- ասաց Ծառուկյանը:
Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարան են եկել Արցախի Հանրապետության դրոշներով: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ դա սիմվոլիկ է, Արցախի հետ կապված լուրջ խնդիր կա, որ պետք է ազգովի բարձրացնենք ու միասնական լուծել: