Բաժիններ՝

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի համար պետք է բարեկարգ պայմաններով տարածք գտնել ու տեղափոխել այն». Նարեկ Բաբայան

Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը կիրակի օրը մեկնել էր Դիլիջան՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, և ծանոթացել այնտեղ եղած գույքին ու հնարավորություններին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ն. Բաբայանը՝ շրջանառվող դժգոհությունները, թե՝ «կառավարությունը բարձունք է հանձնում», անվանելով մանիպուլյացիաներ։

«Նախատեսված է եղել՝ որպես հյուրանոց և առողջարան, կա այնտեղ հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է, կան 9 հատ հյուրանոցային երկհարկանի քոթեջներ, առաջին հարկում՝ խոհանոց, սանհանգույցներ, աշխատասենյակներ, հյուրասենյակներ, վերևի հարկում՝ 3 ննջասենյակներ, դրանք նույնպես փակի տակ են: Եվ կա կենտրոնական մասնաշենքն ու սպորտ համալիրը: Կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը և սպորտային համալիրն օգտագործվում են վարժարանի սաների կողմից, մնացած մասը նույնպես չի օգտագործվում»,- ասաց Պետգույքի կառավարման վարչության պետ:

Ըստ նրա՝ տարածքն ամբողջովին տրված է վարժարանին, բայց վարժարանը, թեև ունի հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք, բայց չի կարող դա կատարել, իսկ միայն մաքրության համար ծախսվում է տարեկան 63 մլն դրամ:

Ն.Բաբայանը նշեց, որ գույքը պետք է նպատակային օգտագործվի, ու պետությունը շահույթ ստանա, իսկ վարժարանի համար պետք է բարեկարգ պայմաններով տարածք գտնել ու տեղափոխել այն.

«Այն, ինչ արվել է, բոլորը շատ լավ գիտեն: Դա կառուցվում էր ՊԵԿ-ի համար՝ որպես ուսումնական և առողջարանային կենտրոն, բայց ապրիլյան պատերազմից հետո, հաշվի առնելով ժողովրդի ցասումը, որ այսքան միլիոնավոր դոլարներ ծախսվել են, տրվել է այդ ժամանակ շատ վատ գույքային պայմաններ ունեցող ռազմաուսումնական վարժարանին: Եվ վերջ»։

Ն.Բաբայանի խոսքով՝ շինարարության վերաբերյալ հարուցված է 3 քրեական գործ. «Ոչ ոք չի կարող իմանալ՝ հատկացված գումարներից որքանն է գրպանվել, որքանն է ծախսվել, և կամ հակառակը, որքան կողքից այլ գումարներ են ծախսվել։ Որոշ հատվածներ կան, որ շինարարությունն ավարտված չէր, ՊՆ-ն պնդել է, որ շինարարներն ավարտին հասցնեն»:

Նա վստահեցրեց, որ, եթե նախկինում «ծախել ու կերել են», դա չի նշանակում, որ հիմա իրենք էլ են նույնն անելու։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031