«Բարգավաճ Հայաստանը» ողջունում է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստի անցկացումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով, որ հանրությունն այդպես էլ չլսեց իր սպասելիքների պատասխանը:
Այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, որ աշխատանքներ պետք է տանել ԵԱՏՄ-ում Արցախի տնտեսական ներուժը ներկայացնելու համար:
«Հարկային օրենսգիրքն ամենակարևոր գործիքն է, բայց պետք է տարանջատենք, թե այս փուլով ինչ է լուծվում: Այս փուլով լուծվում են հրատապ խնդիրները, օրինակ՝ 115 մլն դրամի շեմին վերադառնալը փոքր ու միջին բիզնեսի համար, մինչև 24 մլն շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի խնդիրը, քիչ թե շատ լուրջ փոփոխությունը համահարթ եկամտային հարկի տարբերակն է, որի հետ կապված՝ վարչապետն էլ իր խոսքում ասաց, որ մենք պետք է ունենանք գույքահարկի լրջագույն փոփոխություն, և այդ ամենն իրար հետ, նաև հետագայում ինչ որ կլինի, կարելի է ասել, որ տնտեսական հեղափոխության հիմքերը սրանով ստեղծվում են»:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կիսում է տնտեսվարողների մտահոգությունները՝ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացման հետևանքների մասին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Բ.Թունյանը նշեց, որ ակցիզային հարկի թանկացման առողջապահական հիմնավորումը շատ վիճահարույց է:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշում ընդունվեց փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ ստեղծելու մասին, հաստատվեց դրա աշխատակարգն ու քարտուղարության անհատական կազմը:
Հաջորդ շաբաթ «Յութուբի» հայիֆիկացման հետ կապված աշխատանքային խումբ կստեղծվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը` նկատելով, որ հարյուրավոր մարդիկ հետաքրքրություն են հայտնել:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
«Փաշինյանը պետք է վեր կանգնի իր եսակենտրոն քաղաքականությունից, Հայաստանում պետք է տիրեն ոչ թե Փաշինյանի քաղաքական քմահաճույքները, այլ իրական ազգային համերաշխությունը»:
«Հայաստանը պետք է ներկայանա այն դիրքորոշումներով, ինչ մինչ օրս ներկայացել է: Մնացածն արդեն թող իրենք որոշեն: Խնդիրն իրենք են ստեղծել, իրենք պետք է լուծեն»:
«Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ինչ նպատակով էլ լինի, պետք է ընթացակարգը պահպանվի, խորհրդարանով անցնի, բայց կարգը խախտվել է, առաջին անգամ խորհրդարանը շրջանցվել է և մեր զինվորները գնացել են առանց խորհրդարանի հաստատման»,- ասաց Է.Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին պնդում է՝ կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության խախտմամբ՝ սահմանված ժամկետում ՀՀ նախագահին չեն ներկայացվել 18 նախարարների թեկնածությունները, այլ միայն ներկայացրել են 12-ը, հետևաբար՝ խախտվել է պարտադիր նորմը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բավականին մտահգիչ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը: Սակայն, ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Մարուքյանը, այն ոչ առաջին հայտարարությունն է, ոչ էլ վերջինն է լինելու:
Արցախի Հանրապետությունում վաղը կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 168.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն արտացոլում է համանախագահների կարծիքը: Բանակցային գործընթացում կարող են հնչել տարբեր առաջարկներ ու մոտեցումներ, բայց հայտնի է ՀՀ վարչապետի պաշտոնական դիրքորոշումը, որ հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացի հիմքում պետք է լինեն այնպիսի մոտեցումներ, որոնք պետք է ընդունելի լինեն և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ժողովրդի համար»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, այսինքն՝ վերջնական հանգուցալուծումը Արցախի միջազգային ճանաչումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի մեջ շատ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես՝ այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում»:
Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործընթացին ակնհայտորեն զարկ է տրվել, և որևէ խոչընդոտ չկա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Ես կրճատումների կողմնակից չեմ, բայց լինում են դեպքեր, երբ սա էլ է միջոց պետական ապարատը, տնտեսությունն ավելի արդյունավետ դարձնելու, ավելի առողջացնելու համար»:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Արզնի Գրուպ» ՍՊ ընկերության վերաքննիչ բողոքը (ԿԴ1/0052/04/18): Ընկերությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի վճիռը, որով «Արզնի Գրուպը» սնանկ է ճանաչվել:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանն այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» միջոցառման ժամանակ անդրադարձավ կանանց նկատմամբ բռնությունների դեպքերին։
«Հասարակությունը պետք է կարողանա նախ և առաջ պայքարել մարմնավաճառության դեմ։ Մարմնավաճառությունը, որպես այդպիսին, դիտվում է՝ որպես չափազանց մեծ վնաս ինչպես անձանց, այնպես էլ՝ հասարակության համար։ Այս տեսանկյունից մասնավոր ծառայությունների ստեղծումը հնարավորություն է տալիս խուսափել մարդկանց ապօրինի վաճառքից, ինչպես նաև թմրանյութերի վաճառքից, որովհետև վերջինս հարակից է մարմնավաճառությանը, և այդպես է դիտվում, մասնավորապես, մեր երկրում»:
Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառում:
«Նախագծերը մշակելիս անհրաժեշտ ուշադրության չի արժանանում դրանց ազդեցության գնահատականները, իսկ երբեմն նույնիսկ կարգավորման ազդեցության գնահատում բոլոր ուղղություններով չի կատարվում»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բրյուսելյան գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում արծարծվել են նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները:
Մշակույթի նախարարության 70 ՊՈԱԿ-ների գործունեության հարցում փոփոխություններ անպայման լինելու են։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։
«Իրենք շատ լավ հասկանում են, որ դա պետք է լինի կողմերի համաձայնությամբ: Տվյալ պարագայում խնդիրը կայանում է նրանում, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և ինքն ամեն գնով ձգտելու է, որպեսզի դա չլինի, որովհետև այն պահից, երբ ԼՂՀ-ն՝ որպես լիարժեք բանակցային կողմ նստեց բանակցության սեղանի շուրջ, իրենց ամբողջ քարոզաչական մեքենայի, այսպես ասած, մեխը քանդվելու է»:
Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը բավականին երկարատև ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների և հարակից նախագծերը: Ըստ այդմ՝ ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավելի տնտեսական աճի:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարակից տարածքում ազատ հող չկա, բոլորը սեփականացվել են:
Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսել կատարած իր այցին:
«Եթե հանկարծ գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կա, որ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները կարող են արդարացված համարվել միջազգային հանրության մի հատվածի մոտ, որ բանակցությունների վիժեցման կամ տորպեդավորման մեղքը կփորձեն գցել Հայաստանի վրա»: