Բաժիններ՝

Ովքե՞ր են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրները, ու ովքե՞ր են ՃՈ կողմից ստացված ամսական 70 մլն ՀՀ դրամից յուրացրել 40 մլն դրամը. պարզաբանում է ՔԿ-ն

168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ովքե՞ր են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրներն, ու ովքե՞ր են ՃՈ կողմից ստացված ամսական 70 մլն ՀՀ դրամից յուրացրել 40 մլն դրամը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ՔԿՀ-ն:

Նաև խնդրել էինք մեկնաբանել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի հայտարարությունը, որ «ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Ալեքսանդր Սարգսյանն առնչություն չունի այդ ամենին»:

«ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերությունում կատարված առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն: Քննության արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ի պատասխան մեր հարցման՝ հայտնել են ՔԿ-ից՝ մեր երկրորդ հարցադրման վերաբերյալ հավելելով, որ ՔԿ-ն իրավասու չէ մեկնաբանել պատգամավորի խոսքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս