Ալվինա Գյուլումյանը՝ կրկին Սահմանադրական դատարանի անդամ
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում Ալվինա Գյուլումյանը խորհրդարանի առջև երդմամբ ստանձնեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը:
«Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի անդամի կոչմանը»,- ասաց Ա.Գյուլումյանը:
Հիշեցնենք, որ Ա.Գյուլումյանը 2003 թ-ի ապրիլից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորն էր։ Նա ՍԴ անդամ է եղել 1996-2003 թթ-ին: