«Որևէ խոսք իր արժեքը կորցրել է, պետք է գնալ գործողությունների». Ռուբիկ Հակոբյան

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության Ռուբիկ Հակոբյանը վստահեցրեց, որ ինչպես «Ժառանգության» ներկայացուցիչների, այնպես էլ ԲՀԿ-ականների մոտ տրամադրությունների փոփոխություն չի նկատել: Նա նշեց, որ քաղաքական ուժերը մարզային այցերի ժամանակ հայտարարել են, որ արմատական փոփոխության կարիք կա, և մոտեցումներում փոփոխություն չի եղել: Ռ.Հակոբյանի խոսքով՝ դեռ կան որոշ չհամաձայնեցված հարցեր, բայց շարժման հիմնական նպատակը իշխանափոխությունն է:

«Դրված է իշխանափոխության հարց և մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում նպատակին, քան լոզունգներին: Երբեմն քաղաքական ուժերն ավելի շատ լոզունգներին են ուշադրություն դարձնում ու պարտվում են: Երբ տեսնենք, որ կարող ենք, այդ իշխանափոխության լոզունգը կդարձնենք մեր լոզունգը»,- ասաց Ռ.Հակոբյանը:

Ըստ նրա՝ հաջորդ գործողությունները պայմանավորվում են այսօրվա հանրահավաքի ընթացքով. «Որևէ խոսք իր արժեքը կորցրել է, պետք է գնալ գործողությունների: Մենք հույս ունենք, տրամադրված ենք, որ այսօրվա միտինգը չի լինի գեղեցիկ խոսքերի հանրահավաք»:

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի առաջադրած օրակարգին՝ Ռ.Հակոբյանը նշեց, որ դա նրա անձնական նախաձեռնությունն էր, չի քննարկվել կուսակցության վարչության նիստում, բայց չի բացառվում, որ հետո կքննարկվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031