Ստեփան Դեմիրճյան. Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ

Այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը թվարկեց ՀՀ-ում առկա արատները՝ կոռուպցիա, անօրինակություն և այլն, որոնք, ըստ նրա, քանդում են պետության հիմքերը:

«Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, որոնք, ակնհայտ է, չի կարող իրականացնել այս վարչախումբը»,- ասաց նա:

Ըստ Ս.Դեմիրճյանի՝ ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ Սահմանադրությունը խախտող իշխանությանը, և արդյունքում էապես կփոխվի երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը. «Այսօրվա հանրահավաքը թույլ է տալիս մտածել, որ մենք միասին կարող ենք փոխել երկրի վիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031