Լևոն Զուրաբյանը՝ ՀՀ միջազգային պահուստների մասին. Անցել ենք կարմիր գիծը

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ տնտեսական անվտանգության կարևոր չափանիշներից է ՀՀ միջազգային պահուստների չափը, որը միջազգային պրակտիկայում կարևոր նշանակություն ունի: Ըստ նրա՝ միջազգային պահուստների ծավալը պետք է մեծ լինի, քան 6 ամսվա ներմուծման չափը: Լ.Զուրաբյանի հաշվարկներով՝ այսօր ՀՀ միջազգային պահուստները պետք է 2.238 մլն դոլար կազմեն, մինչդեռ սեպտեմբերին 1 մլրդ 663 մլն է, որը նախորդ 6 ամսում 550 մլն դոլարի չափով պակասել է:

«Ստացվում է, որ 1 մլրդ 600 մլն պահուստ ունենք, իսկ պետք է առնվազն 2 մլրդ 238 մլն ունենայինք: Սա նշանակում է, որ անցել ենք կարմիր գիծը: Ինչպե՞ս եք արձագանքում այս ճգնաժամային վիճակին»,- ասաց Լ.Զուրաբյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կառավարությունն առաջարկում է հարցը ներկայացնել գրավոր:

Զուրաբյանը փորձեց արձագանքել՝ պահանջելով իր իրավունքը, սակայն ԱԺ նախագահը նշեց, որ կառավարության կողմից պատասխան չի եղել և թույլ չտվեց արձագանքել:

Տեսանյութեր

Լրահոս