Բնական միջոցը, որի մասին կխոսենք, ունի բուժիչ հատկանիշներ: Այն պարունակում է հակաբորբոքային բաղադրիչներ, որոնք հանգստացնում են ցավը: Ի հավելումն, այն պարունակում է մագնեզիում, սիլիկոն, վիտամին C և բրոմելան:
Անշարժ գույքի գների տատանումներով պայմանավորված ռիսկերը նշանակալի չեն եղել ֆինանսական կայունության պահպանման տեսանկյունից
«Մանչեսթեր Յունայթեդն» «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլի համար կառաջարկի 71 մլն եվրո Ժոզե Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդում» նոր դարաշրջան է բացում: Ավելի վաղ Սաուլ Նյիգեսը երկարաձգել է պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ևս 5 տարով՝ մինչև 2021թ.: Պայմանագրում նախատեսված հրաժարագնի արժեքը կազմում է 54 մլն ֆունտ (մոտ 71 մլն եվրո):
«Մի քանի տարի է` ընդհանրապես ոչ մի լուր չէինք հաղորդում Արցախից: Մտածում էինք` այդքան էլ վատ չէ այստեղ: Հիմա հասկանում ենք, որ այս մասին պետք էր խոսել, շատ խոսել եւ ոչ լռել: Երբ հեռվից ես հետեւում, ամեն բան կամ շատ սարսափելի, կամ էլ ոչ այնքան լուրջ է թվում»:
Ելակը չափազանց համեղ և օգտակար հատապտուղ է: Այն օգտակար է սրտանոթային համակարգի համար. իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, սպիտակեցնում է ատամները, լավացնում է մաշկի վիճակը:
Հիշում եմ՝ այդ օրը համադասարնցիներով շատ զբոսնեցինք քաղաքում, որի ընթացքում կոշիկներիս նեղ լինելու պատճառով ես անասելի հոգնել էի. Կոշիկներս սեղմում էին, բայց ես պետք է լավ տեսք ունենայի»,- ծիծաղելով պատմեց երգչուհին:
Վերջին պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը մեղադրանք հնչեցրեց մեր հասցեին, թե, իբր, հայկական կողմը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական միջոց՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել: Մինչդեռ սպիտակ ֆոսֆորը չեն օգտագործում բաց դաշտում, ինչը զենքի անիմաստ վատնում կլիներ:
Google կորպորացիան մշակում է մի համակարգ, որն, ստեղծողների մտահղացմամբ՝ կարող է գաջեթների տերերին ազատել ավանդական նշանաբառեր մտցնելու անհրաժեշտությունից:
EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո Եգիպտոսի հյուրանոցները ստիպված են եղել 10 անգամ իջեցնել գները:
Մադրիդյան ակումբի ապագա մարզչի ապագան կախված է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից:
Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն իրենց դրսևորել են որպես հմուտ մասնագետներ: Բավական է նշել, որ հակառակորդը մարտական գործողությունների սկզբում՝ ապրիլի 2-ից, կորցնելով երկու ուղղաթիռ և տասնյակի հասնող անօդաչու թռչող սարքեր, հրաժարվել է ավիացիայի հետագա կիրառումից: Սա արդեն իսկ խոսուն փաստ է:
Ճանապարհորդներին առաջարկել են գիշերն անցկացնել Ուելսում Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի ննջարանում: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Սփենսեր ընտանիքի կալվածքում գիշերելը ճանապարհորդների զույգի վրա կնստի 40 հազար դոլար, մինչեւ 18 մարդուց բաղկացած խմբի համար հարկ կլինի վճարել 250 հազար դոլար:
Դդումի օգտակար հատկանիշների մասին գիտեն բոլորը: Այս «արևային պտուղը» պարունակում է մի շարք վիտամիններ և հանքանյութեր, որոնք հրաշալի կերպով յուրացվում են օրգանիզմում: Դդումը պահպանում է իր օգտակար հատկանիշներն անգամ երկար ժամանակ սենյակային ջերմաստիճանում պահելու դեպքում:
Մայիսի 27-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 597 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):
Լուսանկարվելու համար 45-ամյա Հոլդենն ամբողջովին մերկացել է եւ պառկել կաղամբների վրա: Գովազդային նախագիծն ուղղված էր առողջ կենսակերպի ու բուսական սննդակարգի տարածմանը: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Հոլդենը հույս ունի, որ գովազդը մարդկանց կոգեշնչի՝ անցնելու բուսական սննդի: Նրա խոսքով՝ իր մաշկի լավ վիճակի եւ հիանալի մարմնակազմի համար ինքը պարտական է բուսակերությանը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ում հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:
Մարտին փախստականների վերաբերյալ Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինից ավելի բացահայտ եւ մեծամիտ կերպով ավտորիտար է դարձել: Այս մասին Թուրքիայի եւ ԵՄ միջեւ վիզայի ազատականացման եւ փախստականների համաձայնության հետ կապված հրապարակած հոդվածում գրում է անգլիական The Economost հանդեսը:
Դեսպանը չի ցանկացել անձամբ մեկնաբանություն անել հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` հավելելով, որ դեսպանությունը հայտարարություն կտարածի հանդիպումների վերաբերյալ»:
Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկանուշ Բաղդասարյանը պատահարի պահին չի գտնվել անսթափ վիճակում, և պատահարը նրա անզգուշության հետևանքն է, որից որևէ անձ չի տուժել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի մայիսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է:
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումները շարունակվում են. մայիսի 27-ի ժամը 18։00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 110 տրանսպորտային միջոց, որից 34-ը՝ Երևանում (3-ը՝ անչափահաս), 76-ը՝ մարզերում (33-ը անչափահաս):
Աշխարհի բոլոր երկրները և միջազգային կառույցները պետք է հարգեն ինքնորոշման իրավունքի իրացումը, հարգեն այն ժողովուրդներին, որոնք պայքարում են ինքնորոշման իրավունքի իրացման համար: Ազգային ժողովում Էկվադորի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը կարգադրություն է տարածել Takata-ի անվտանգության բարձերով եւս 7 միլիոն ավտոմեքենա հետ կանչելու մասին, տեղեկացնում է BBC-ն:
Երկու օր է, ինչ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Նոր գյուղը, հատկապես «Վերժին Գյուլբենկյան» մայրանոցը` ներկայում Հայ ծերանոցը: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» կայքը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաման է տվել նախապատրաստել փաստաթղթերի նախագծերը՝ երկարաձգելու մի շարք երկրների պարենային մթերքների ներմուծման վրա սահմանված էմբարգոն, որոնք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել՝ կապված Ղրիմի բռնակցման ու Ուկրաինայի արևելքում առաջացած կոնֆլիկտի հետ, հայտնում է BBC-ն:
Այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան՝ 4:30-ի սահմաններում, Էրեբունի 22 հասցեի բնակելի շենքի դիմաց ավտոմեքենա են այրել: Ստորև ներկայացված լուսանկարներից պարզ երևում է, որ չարագործները ներքնակ են դրել մեքենայի վրա և այրել այն:
Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը կայցելի Ադրբեջան, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախարարների կաբինետին:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելով Հանրապետության օրվա կապակցությամբ:
«Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը մնում է ծանր։
50-ամյա իտալացու դեմ հայց Է ներկայացրել նրա նախկին կինը: Սակայն դատավոր Կիարա Բիտոցին պատասխանողի կողմն է բռնել: Նրա խոսքով՝ տղամարդն իրավունք ունի ալիմենտն ուտելիքով վճարել, եթե նրա աշխատավարձը բավարար չԷ դստերը պահելու ծախսերը հոգալու համար: