«Մանչեսթեր Յունայթեդը» Սաուլի համար կառաջարկի 71 մլն եվրո
Ժոզե Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդում» նոր դարաշրջան է բացում: Ավելի վաղ Սաուլ Նյիգեսը երկարաձգել է պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ևս 5 տարով՝ մինչև 2021թ.: Պայմանագրում նախատեսված հրաժարագնի արժեքը կազմում է 54 մլն ֆունտ (մոտ 71 մլն եվրո):
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հենց այդքան վճարել՝ պորտուգալացուն անհրաժեշտ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Մինչև պայմանագրի վերաստորագրումը Սաուլը արժեր 34 մլն ֆունտ (մոտ 45 մլն եվրո):
Սաուլի իմիջային իրավունքների մի մասը պատկանում է Quality Football Ireland-ին, որի համասեփականատերը Ժոզե Մոուրինիոյի գործակալ Ժորժե Մենդեշն է: 2015-16 մրցաշրջանում Սաուլն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է Լա Լիգայի 31 հանդիպում, խփել է 4 գոլ և դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը