Վիգենինն Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ում հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Հանդիպման ժամանակ խոսք է եղել Ադրբեջանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջև առկա հարաբերությունների մասին, գոհունակություն են հայտնել այդ համագործակցության ներկա իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում է եղել նաև Ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակի, վերջին հանդիպման և դրա կարգավորման հեռանկարների մասին»,-ասված է եղել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031