Բաժիններ՝

Բրիտանացի դերասանուհին հանուն բուսակերության մերկ պառկել է կաղամբի վրա

Բրիտանացի դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Ամանդա Հոլդենն առաջին անգամ մերկացել է՝ մասնակցելու համար կենդանիների իրավունքների պաշտպանության PETA միջազգային կազմակերպության գովազդային արշավին: Այս մասին գրել է The Daily Mail-ը:

Լուսանկարվելու համար 45-ամյա Հոլդենն ամբողջովին մերկացել է եւ պառկել կաղամբների վրա: Գովազդային նախագիծն ուղղված էր առողջ կենսակերպի ու բուսական սննդակարգի տարածմանը: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Հոլդենը հույս ունի, որ գովազդը մարդկանց կոգեշնչի՝ անցնելու բուսական սննդի: Նրա խոսքով՝ իր մաշկի լավ վիճակի եւ հիանալի մարմնակազմի համար ինքը պարտական է բուսակերությանը:

«Դարձիր բուսակեր. քո մարմինը քեզ կսիրի դրա համար»՝ սա է գովազդի նշանաբանը: Լուսանկարի հեղինակը բրիտանացի ֆեշն-լուսանկարիչ Թրեւոր Լեյթոնն է:

Հոլդենը, որը նաեւ վարում է Britain’s Got Talent երաժշտական շոուն, բուսակերների շարքերը համալրել է դեռ 13 տարեկան հասակում:

PETA-ն (People for the Ethical Treatment of Animals) միջազգային կազմակերպություն է, որը պայքարում է կենդանիների իրավունքների համար: Այն հիմնադրվել է ԱՄՆ-ում 1980 թվականին: Կազմակերպության սկզբունքների հիմքում ընկած է այն դրույթը, ըստ որի՝ կենդանիներն իրավունքներ ունեն եւ արժանի են, որ նրանց հիմնական շահերը հաշվի առնվեն, անկախ այն բանից՝ օգուտ բերում են արդյոք մարդկանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս