Դդումն իջեցնում է խոլեստերինի բարձր մակարդակը
Դդումի օգտակար հատկանիշների մասին գիտեն բոլորը: Այս «արևային պտուղը» պարունակում է մի շարք վիտամիններ և հանքանյութեր, որոնք հրաշալի կերպով յուրացվում են օրգանիզմում: Դդումը պահպանում է իր օգտակար հատկանիշներն անգամ երկար ժամանակ սենյակային ջերմաստիճանում պահելու դեպքում: Դդումը չափազանց օգտակար է ոչ միայն՝ հում վիճակում, այլև՝ եփած: Դդումից կարելի է ստանալ ապուրներ, մուրաբաներ, հյութեր և շատ այլ օգտակար բաներ:
Սակայն քչերը գիտեն, որ դդումն արյան մեջ շաքարի և խոլեստերինի բարձր մակարդակի դեմ պայքարող հրաշալի միջոց է:
Ձեզ ենք ներկայացնում դդումից պատրաստված միջոց, որը կիջեցնի արյան մեջ շաքարի և խոլեստերինի բարձր մակարդակները:
Բաղադրություն
- 100 գ հում դդում
- 5 բաժակ մաքուր ջուր
Դդումը մաքրեք և կտրատեք միջին չափսի քառակուսիներով: Լցրեք ամբողջը բլենդերի մեջ, ջուր ավելացրեք և լավ հարեք:
Ստացված հյութը պետք է խմել օրական 250 գ չափով՝ ուտելուց կես ժամ առաջ՝ դատարկ ստամոքսին: Դդումի ջուրը պետք է խմել մեկ ամիս շարունակ՝ ամեն օր: Արդեն 30 օր անց կնկատեք արդյունքը: Գիտնականներն ապացուցել են, որ դդումի բաղադրության մեջ մտնող վիտամինները դանդաղեցնում են ծերանալու գործընթացը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: