![](/banners/BeFunky-design.jpg)
Հալեպի հայկական ծերանոցի հրթիռակոծման հետևանքով հայ է զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Halep.jpg)
Երկու օր է, ինչ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Նոր գյուղը, հատկապես «Վերժին Գյուլբենկյան» մայրանոցը` ներկայում Հայ ծերանոցը: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» կայքը:
Ծերանոցի տնօրենի տեղեկացմամբ` շենքի վրա ընկած հրթիռի հետևանքով զոհվել է կառույցի ծառայողական պաշտոնյաներից մեկը` Մարալ Քիվլիկյանը: Վիրավորվել են երկու տղամարդ` Տեր Զարեհ քահանա Շաքարյանը և ծերանոցի խնամակալ Ժագ Հատատը: Վիրավորների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:
Կառույցը լուրջ վնասներ է կրել վերջին օրերի հրթիռակոծությունների հետևանքով: Դեպքերից հետո Նոր գյուղի հայ տղաները շտապել են օգնության: Ներկայում ծերանոցի տատիկներն ու պապիկները անվտանգության նկատառումներով տեղափոխվել են ներքնահարկ: