Ելակի «պոչիկներով» առողջարար թեյ` շաքարախտի և այլ հիվանդությունների դեմ
Ելակը չափազանց համեղ և օգտակար հատապտուղ է: Այն օգտակար է սրտանոթային համակարգի համար. իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, սպիտակեցնում է ատամները, լավացնում է մաշկի վիճակը:
Պարզվում է, որ ոչ միայն ելակն է չափազանց օգտակար, այլև՝ ելակի «պոչերը»:
Թեյ՝ ելակի «պոչերով»
Ելակի չորացրած «պոչիկների» վրա եռացրած ջուր ավելացրեք և թողեք թրմվի: Այս թեյն ունի հակասթրեսային նշանակություն և հանգստացնում է օրգանիզմը: Նման թեյը նաև օգտակար է երիկամների խնդիրներ ունեցողներին:
Ելակի թուրմ
1 թ/գ մանրացրած «պոչիկների» վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցրեք, մի քանի րոպե եռացրեք և թողեք թրմվի: Որպես օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկ միջոց՝ խորհուրդ է տրվում այս թեյը խմել օրական 3 անգամ:
«Պոչիկները»՝ դեմքի մաշկի համար
Բլենդերով մանրացրեք ելակի պոչիկներն ու դիմակ պատրաստեք դրանից: Այն թարմացնում է մաշկն ու հարթեցնում կնճիռները:
Ելակի «պոչիկները»՝ մազերի համար
Վարսակի փաթիլները խառնեք մի փոքր ջրով և ելակի «պոչիկներով»: Ստացված խյուսը քսեք մազերին, թողեք մնա 30 րոպե: Պրոցեդուրան կատարեք շաբաթական 3 անգամ: Մազաթափությունը կդադարի, և մազերը կփարթամանան:
Ելակի «պոչիկները»՝ շաքարախտի դեմ
Ելակի «պոչիկներից» թեյ պատրաստեք և ամեն ուտելուց հետո 1 բաժակ խմեք այդ թեյից: Այս միջոցը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը