Բաժիններ՝

Դատարանը իտալացուն թույլատրել է ալիմենտը վճարել պիցցայով

Իտալիայի Պադույա քաղաքի դատարանը ճանաչել Է նախկին կնոջն ալիմենտը պիցցայի տեսքով վճարելու տեղի բնակչի (նրա անունը չի ճշտվում) իրավունքը: Այս մասին հայտնել է The Local-ը:

50-ամյա իտալացու դեմ հայց Է ներկայացրել նրա նախկին կինը: Սակայն դատավոր Կիարա Բիտոցին պատասխանողի կողմն է բռնել: Նրա խոսքով՝ տղամարդն իրավունք ունի ալիմենտն ուտելիքով վճարել, եթե նրա աշխատավարձը բավարար չԷ դստերը պահելու ծախսերը հոգալու համար:

Ամուսնալուծությունից անմիջապես հետո նախկին ամուսինների միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ տղամարդն ամեն ամիս 300 եվրո կփոխանցի իրենց ընդհանուր դստերը պահելու համար: Սակայն նա, լինելով պրոֆեսիոնալ պիցմեյքեր-խոհարար, սկսել է իր երեխայի մորն այդ գումարի պիցցա ուղարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս