Բաժիններ՝

Զբոսաշրջիկներին առաջարկել են գիշերել արքայադուստր Դիանայի ննջարանում

Ճանապարհորդներին առաջարկել են գիշերն անցկացնել Ուելսում Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի ննջարանում: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Սփենսեր ընտանիքի կալվածքում գիշերելը ճանապարհորդների զույգի վրա կնստի 40 հազար դոլար, մինչեւ 18 մարդուց բաղկացած խմբի համար հարկ կլինի վճարել 250 հազար դոլար:

Առանձնատան մի մասը վարձով տալու որոշումն ընդունել է արքայադստեր եղբայրը՝ Չառլզ Սփենսերը: Նշվում է, որ ստացված ողջ գումարն ուղղվելու է բարեգործական նպատակների:

Նորթհեմփթոնշիրում գտնվող Էլթորփ ընտանեկան կալվածքը զբաղեցնում է մեկ հեկտար տարածք: Առանձնատունն ունի շուրջ 30 ննջարան եւ մի քանի մեծ ճաշասենյակ, որոնցից մեկը ձեւավորվել է Բուքինգհեմյան պալատի պարահանդեսային սրահի օրինակով եւ տեղավորում է ավելի քան 100 մարդ: Բացի այդ, զբոսաշրջիկները կարող են հարգել Դիանայի հիշատակը, որը թաղված է տեղի ոչ մեծ կղզում:

Էլթորփ կալվածքը հանրության համար բացվել է 1998 թվականին, Դիանայի զոհվելուց մեկ տարի հետո: Ամեն տարի հուլիսին եւ օգոստոսին այստեղ անցկացվում են մի շարք Էքսկուրսիաներ, որոնց ընթացքում այցելուները կարող են ծանոթանալ առանձնատան կահավորանքին, զբոսնել այգում եւ լինել ախոռներում: Բացի այդ, դաստակերտի տարածքում անցկացվում են գրական եւ խոհարարական փառատոներ:

2015 թվականի ապրիլին Airbnb-ում առաջարկություն է հայտնել գիշերն անցկացնել այն սենյակում, որտեղ ապրել են Nirvana ամերիկյան խմբի վոկալիստ Կուրտ Քոբեյնը եւ երգչուհի Քորթնի Լավը: Ննջարանի վարձի արժեքը մեկ գիշերվա համար կազմում է 290 դոլար:

Արքայադուստր Դիանան (Դինանա Ֆրենսիս Սփենսեր) 1997 թվականին ավտովթարից զոհվել է Փարիզում: 1981 թվականից մինչեւ 1996 թվականը նա եղել է արքայազն Չառլզի կինը: Դիանան ակտիվորեն զբաղվում էր բարեգործական եւ խաղաղարար գործունեությամբ, ինչի շնորհիվ ժողովրդականություն էր վայելում ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս