
Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. Օբամա

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելով Հանրապետության օրվա կապակցությամբ:
Նամակում նշված է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Ադրբեջանի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում, ներառյալ՝ ահաբեկչության դեմ պայքարը:
«Մենք նաև կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որպեսզի Ձեր երկիրն ու նրա հարևաններն ապրեն խաղաղության ու կայունության մեջ»,- ասված է նամակում: