Բաժիններ՝

Զինյալները գնդակոծել են Հալեպի շուկան, սպանվել են խաղաղ բնակիչներ

«Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները գնդակոծել են Հալեպ քաղաքի Մեյդան շրջանի շուկան, ինչի հետևանքով սպանվել է 5 մարդ, ավելի քան 50 մարդ վիրավորվել է: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:

Նախնական տվյալներով՝ զինյալները կրակի տակ են վերցրել շուկան պայթուցիկով լի գազային բալոններով, ինչի հետևանքով վնասվել է 2 տասնյակ բնակելի տուն: Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ դա առաջին դեպքը չէ, երբ զինյալները դիտավորյալ հարված են հասցնում քաղաքի մարդաշատ վայրերին:

Բացի այդ՝ արմատականները շարունակում են գնդակոծել Ֆուաա քաղաքը (Իդլիբ նահանգ) և Արդ-էլ-Վաթ և Ռաշա բնակավայրերը, որոնք գտնվում են Լաթաքիա նահանգում:

«Ջաբհաթ ալ-Նուսրան» հարձակումներ է իրականացրել նաև Սիրիայի կառավարական զորքերի անցակետերի վրա մի շարք նահանգներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930