Եղանակները տեղումնառատ են, մարզի ջրամբարներում կուտակված ջուրն էլ գերազանցել է չափաքանակը:
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր առաքելության երրորդ հաշվետվությունը ֆինանսական օգնության շրջանակներում, ինչը թույլ կտա երկրին լրացուցիչ ստանալ 22 մլն դոլար:
Եթե նկատի ունենանք Վիեննայից Կազանի միջեւ ընկած ժամանակահատվածի կարճատեւությունը եւ հանդիպման վայրը, որոշ մտածումների կառաջնորդվենք՝ հարցի հետապնդման ուղղության վրա գերմիջնորդ պետության ստանձնած դերակատարությանը գնահատական տալու աոումով:
Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1990թ.։ Կասկածյալը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Դեղատանը կեղծ թղթադրամ է իրացվել:
«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հունական հեռուստաընկերություններից մեկի հաղորդաշարի ժամանակ ճիշտ չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի հարցը:
2016 թվականի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 21 512,8 միլիոն մանաթ, ինչը 4,2%-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում է APA գործակալությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարոթյունը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոնտենեգրոն 03.06.2016 – 31.10.2016 ժամանակահատվածում վերացնում է ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը»:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` խնդիրը կա, ադրբեջանցիներն ամեն տեղ փորձում են վնաս տալ, նույնն էլ փոխադարձաբար անում են հայերը, բայց լուրջ ազդեցության մասին չէ խոսքը, եթե ստարտափը հաջողված է:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հեռացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդ» թիմից: Մարկոսը չի մեկնաբանել իր հեռանալու մասին լուրերը և չի նշել, թե որ ակումբում կշարունակի կարիերան: «Ալ Ռաեդ» ակումբի ոչ պաշտոնական թվիթերյան էջերից մեկը գրառում է կատարել, որտեղ ցավ է հայտնել, որ թիմը չկարողացավ պահել Մարկոսին:
APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինն այսօր անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի խորհրդարանում (Միլի մեջլիս) Իրանի հասցեին հնչած քննադատություններին՝ կապված Հայաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցի, ինչպես նաև Իրանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ արված քայլերի հետ:
ՄԱԿ-ի հանձնաժողովի տվյալով՝ ներկայում ԴԱԻՇ-ի մոտ պատանդ է պահվում 3200 եզդի կին ու երեխա: Կանայք գտնվում են սեքսուալ ստրկության մեջ, իսկ երեխաներն օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ:
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կմասնակցի գերմանական Հալլեում կայանալիք թենիսի «Մասթերս 500» մրցաշարին: «Ռոլան-Գարոս»-ում ձախաղվելուց հետո Ֆեդերերն առաջին հանդիպումը կանցկացնի Մալեկ Ջազիրիի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:
«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ Արևելյան երկրում` Հայաստանում` առաջինը ժողովուրդներից, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»,- «Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» (ROACO) կազմակերպության լսարանին ասել է Հռոմի պապը:
55-ամյա մարզիչը ոչ մի անգամ չի խաղացել Բրազիլիայի հավաքականում:
Շվեյցարիայի Վերին պալատը քվեարկել է Եվրամիությանն անդամակցելու իր հայտը, որը ներկայացվել էր դեռ 1992թ., հայտնում է Neue Zürcher Zeitung-ը:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվելու են: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյայի հետ մամուլի ասուլիսին:
«Փորձելու ենք հասկանալ, թե ինչպես կառավարենք մեր ունեցած ռեսուրսները`պետական, տեխնոլոգիական, գիտական, կրթական: Ինչ քայլեր ձեռնարկենք, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում ունենանք լուրջ ռազմարդյունաբերություն, որ որևէ մեկի մտքով չանցնի մեզ վրա հարձակվել»,- ասաց Կարեն Վարդանյանը:
«Բանկի կողմից Հայաստանին տրամադրվում է 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 14.5 տարին՝ արտոնյալ: Մայր գումարի մարումը կատարվում է 2030-2040 թթ. ընթացքում հավասար կիսամյակային վճարումներով: Տոկոսադրույքը 1.8 տոկոս է»,- ասաց Գալստյանը:
Բելառուսում Ռուսաստանի ռազմաբազայի հարցը չի քննարկվում, հարցին տրվել է սպառիչ պատասխան:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը պատմել է Եվրո-2016-ում Ուելսի դեմ խաղին՝ իր թիմի պատրաստվելու մասին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Մեծ Բրիտանիային չլքել ԵՄ-ն, քանի որ դա կարող է ճգնաժամի նոր ալիք առաջացնել համաշխարհային և եվրոպական տնտեսություններում, հայտնում է BBC-ն:
Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին վերջին օրերին խոսում են բոլորը: Ավելի վաղը Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Աշտարակում՝ տնամերձ հողամասի կեռասենու տակ, հայտնաբերվել է 69-ամյա տղամարդու դի:
Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրում պայքարը սկսում են B խմբի ներկայացուցիչներ՝ Անգլիայի և Ուելսի հավաքականները: Խաղը կայանալու է «Ֆելիկս Բոլար Դելիս» մարզադաշտում, Երևանի ժամանակով 17:00-ին:
Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով ուղեկցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայաստան այցելության ընթացքում, կարծում է, որ այս այցելությունը յուրահատուկ քայլ է` արտահայտելու հիացմունքը եւ նվիրվածությունը հայ ժողովրդի եւ եկեղեցու հանդեպ: Այս մասին կարդինալն ասել է իտալական «Լastampa»-ին տված հարցազրույցում:
Անի Աթայանը Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան է (դասատու՝ Փառանձեմ Ասլանյան), միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր: 2015 թվականից Անին «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան):
ԴԱԻՇ-ը հետագայում ևս կփորձի ահաբեկչություններ կազմակերպել արևմտյան երկրներում՝ օգտագործելով ինչպես իր զինյալներին, այնպես էլ կողմնակիցներին: Այս մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննանի ելույթում, որը մասնակցելու է այսօր կայանալիք Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի լսումներին:
«Մենք երիտասարդ կազմակերպություն ենք, բայց այս կարճ ժամանակահատվածում անցնել ենք մեծ ճանապարհ: Մեր հասցեին լսում ենք կարծիքներ այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունով փորձ է արվում վերաստեղծել Խորհրդային միությունը: Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր երկրներն ունեն հավասար ներկայացվածություն` անկախ բնակչության թվից, տարածքից, սոցիալական, տնտեսական զարգացումից: Մեր որոշումներն ընդունվում են կոսենսուսով»,- ասաց Տիգրան Սարգսյանը: