Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Բավարիայի» հետ հակամարտության նախօրեին նշել է Պեպ Գվարդիոլայի կարևորության մասին ամբողջ գերմանական ֆուտբոլի համար:
Gaboneco.com-ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի հավաքական նախկին ֆուտբոլիստ Ալեն Պողոսյանը ստացել է հրավեր՝ մարզելու Գաբոնի ազգային հավաքականը:
Եգիպտական ռազմածովային ուժերը, որոնք մասնակցություն ունեն EgyptAir ավիաընկերության Միջերկրական ծովի տարածքում կորած ինքնաթիռի որոնողական աշխատանքներում, որոշել են «սև արկղերի» տեղը:
Նա նաև գյուղացիներին խոստացավ քննարկել նաև Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը չեղարկելու հարցը: Գառնեցիները վարչապետի հետ հանդիպելուց հետո բացում են Երևան տանով ավտոմայրուղին:
Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 28-ին և հունիսի 1-ին ԱՄՆ-ում ընկերական հանդիպումներ կանցկացնի Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ:
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 21-ին ընդունել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ղեկավարությամբ:
Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում Իլկկա Կաներվայի ելույթը, Հերմինե Նաղդալյանը մեկ անգամ եւս կարեւորել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով՝ միջազգային նորմերին համապատասխան:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնության 38-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության է մատնել Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ին: «Վոլգա»-ի կազմում առաջին գոլը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
ԵԿՄ-ն տեսանյութ է տարածել, որում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարծիք է հայտնում Երկրապահ կամավորականների միության մասին:
Գառնի համայնքի բնակիչներն այսօր կրկին՝ արդեն վեցերորդ անգամ փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հողորդաշարում Սաթիկ Սեյրանյանի և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի զրույցի ամբողջական տեսանյութը:
Եգիպտոսի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է ծովից հայտնաբերված ինքնաթիռի բեկորների, ինչպես նաև փրկարարական բաճկոնների, մարդկանց իրերի լուսանկարներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Իտալիայի գավաթի նախօրեին Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Վատիկանում ընդունել է «Միլանի» և «Յուվենթուսի» ֆուտբոլիստներին:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ կալանավոր Հրաչյա Գևորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սաֆարյանի կողմից միջնորդություն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Մայիսի 20-ին, ժամը 20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին, որ ժամը 19-ին գտնվելով Աթոյան անցուղու թիվ 12/3 շենքի իրեն պատկանող բնակարանում, իր հարևանի բնակարանի մուտքի դիմաց նկատել է 3 քաղաքացիների, որոնցից մեկը փորձել է բացել այդ բնակարանի մուտքի դուռը, սակայն տեսնելով իրեն՝ դիմել են փախուստի:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 2016 թվականի լույս մայիսի 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամանետի պաշտոնական կայքը:
Միացյալ Նահանգները մտահոգված է Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման առնչությամբ, որը նախատեսում է վերացնել խորհրդարանի ավելի քան 100 պատգամավորների անձեռնմխելիությունը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը մայիսի 17-ին հանդիպում ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրո Լեմեսի հետ:
Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից արտահանման ծավալը 21.7% աճ է գրանցել
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 21-ին, էրեբունի բժշկական կենտոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոնից` ծայրահեղ ծանր վիճակում:
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով մահացել է ութ մարդ, չորսը համարվում են անհետ կորած:
Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել և հանգիստ է եղել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ցավակցական ուղերձ է հղել Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի ընտանիքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
Երևանում Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 1-2-ին։
«Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում 2016 թվականին անցկացվում է մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայ նության հետ կապերի բաժնից:
Չիլիի Պատգամավորների պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունումը մեծ գնահատանքի է արժանի: Դա խիզախ ու ժողովրդավարական արժեքներով տոգորված քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը: