Բաժիններ՝

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգվելու են. Տուսկ

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվելու են: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյայի հետ մամուլի ասուլիսին:

«Կարծում եմ, որ իրավիճակը հիմա պարզ է, ու ԵՄ դիրքորոշումն այնպիսին է, որ մենք պետք է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կապենք Մինսկի պայմանավորվածությունների իրագործման հետ»,- ասել է նա:

«Վստահ եմ, որ մենք կերկարաձգենք պատժամիջոցները: Կարծում եմ՝ երկարաձգման մասին որոշումը կարող է կայացվել դեռևս մինչ Եվրամիության նիստը, այսինքն՝ ավելի ցածր մակարդակով»,- ասել է Տուսկը:

Նա հավելել է, որ «այսօրվա դրությամբ դա այնքան էլ հակասական հարց չէ»: Սիպիլյան, իր հերթին, նշել է, որ «արդեն հասկանալի է, որ պատժամիջոցները երկարաձգվելու են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930