Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի կողմնակիցները կարող են նոր ահաբեկչություններ կազմակերպել Արևմուտքում. ԿՀՎ տնօրեն

ԴԱԻՇ-ը հետագայում ևս կփորձի ահաբեկչություններ կազմակերպել արևմտյան երկրներում՝ օգտագործելով ինչպես իր զինյալներին, այնպես էլ կողմնակիցներին: Այս մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննանի ելույթում, որը մասնակցելու է այսօր կայանալիք Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի լսումներին:

Ելույթի տեքստը երեկ հայտնվել է Associated Press գործակալության տրամադրության տակ:

«ԴԱԻՇ-ն Արևմուտքում ունի զինյալների զգալի խումբ, որոնք փաստացի կարող են օգտագործվել որպես գործակալներ՝ այնտեղ հարձակումներ կազմակերպելու համար»,- պնդում է ԿՀՎ ղեկավարը: Նրա խոսքով՝ ներկայում ԴԱԻՇ-ը, հավանաբար, փորձում է իր զինյալներին այնտեղ ուղարկել կա´մ որպես փախստականներ, կա´մ որպես սովորական ճանապարհորդներ:

Ինչպես գրում է AP-ն, Բրեննանը սենատորներին կպատմի այն մասին, որ իսլամիստներն ավելի շատ պետք է հույս դնեն պարտիզանական տակտիկայի վրա, որպեսզի փոխհատուցվեն իրենց տարածքային կորուստները:

Ավելին, ԴԱԻՇ-ը մտադիր է դիմել ինչպես ուղղակի հարձակումների, այնպես էլ ահաբեկչություններ կազմակերպել իր համակիրների օգնությամբ, ինչպես եղել է Փարիզում կամ Բրյուսելում:

Ավելի վաղ իսլամիստներն արդեն համապատասխան կոչով դիմել էին այլ երկրների քաղաքացիներին, որոնք աջակցում են խմբավորմանը, սակայն կապված չեն իր հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս