Բաժիններ՝

«Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է». ԴԱԻՇ-ը ցեղասպանություն է իրականացրել եզդիների նկատմամբ. ՄԱԿ

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Սիրիայում ցեղասպանություն, մարդկության դեմ գործած հանցագործություններ և ռազմական հանցագործություններ է իրականացրել եզդի ժողովրդի նկատմամբ, ասվում է Սիրիայում ՄԱԿ-ի հետաքննության անկախ հանձնախմբի զեկույցում, տեղեկացնում է RIA Novosti-ն
Զեկույցը, որը ներկայացվել է Ժնևում ՄԱԿ-ի հանձնաժողովի կողմից Մարդու իրավունքների հարցով 32-րդ նստաշրջանի ժամանակ, հիմնվում է այն 45 մարդկանց հարցազրույցների հիման վրա, որոնք փրկվել են ԴԱԻՇ-ի գերությունից:

Նրանք կրոնական գործիչներ են, ակտիվիստներ, մաքսանենգներ, իրավաբաններ, լրագրողներ և բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ:

«ԴԱԻՇ-ն իրականացրել է ցեղասպանություն, ինչպես նաև մարդկության դեմ գործած հանցագործություններ և ռազմական հանցագործություններ եզդիների նկատմամբ, որոնցից հազարավորները պատանդ են պահվում Սիրիայում, որտեղ ենթարկվում են աննկարագրելի սարսափների»,- ասվում է զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են եզդիներին՝ սպանելով նրանց, պարտադրելով սեքսուալ ստրկության, կտտանքների ենթարկելով նրանց, ինչպես նաև բռնի տեղահան անելով և դրանով իսկ հանգեցնելով ֆիզիկական վնասվածքների և մտավոր խանգարումների:

«ԴԱԻՇ-ի ու նրա զինյալների հրապարակային ելույթներն ու վարքը հստակ ցույց են տալիս, որ խմբավորումը Սինջարում մտադրվել էր ոչնչացնել եզդիներին, որն աշխարհում եզդիների ամենամեծ բնակավայրն է»,- ասվում է զեկույցում:

ՄԱԿ-ի հանձնաժողովի տվյալով՝ ներկայում ԴԱԻՇ-ի մոտ պատանդ է պահվում 3200 եզդի կին ու երեխա: Կանայք գտնվում են սեքսուալ ստրկության մեջ, իսկ երեխաներն օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ:

Ընդ որում՝ եզդի տղամարդիկ և տղանեն անհետ կորել են:
«Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է»,- ընդգծել են ՄԱԿ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս