
Շվեյցարիան հրաժարվել է ԵՄ անդամ դառնալու մտադրությունից

Շվեյցարիայի Վերին պալատը քվեարկել է Եվրամիությանն անդամակցելու իր հայտը, որը ներկայացվել էր դեռ 1992թ., հայտնում է Neue Zürcher Zeitung-ը:
Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի պատգամավորների մեծ մասը աջակցել է հայտի հետկանչմանը: ԵՄ անդամակցությանը դեմ է քվեարկել 27 պատգամավոր, հայտի պահպանման օգտին՝ 13 խորհրդարանական:
Դրանով իսկ Վերին պալատը հաստատել է ավելի վաղ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից ընդունված որոշումը:
Ինչպես նշում է պարբերականը, որոշումը կրում է խորհրդանշական բնույթ, քանի որ հայտը կորցրել էր ուժը հանրաքվեից հետո, որի ընթացքում շվեյցարացիները դեմ էին քվեարկել եվրոգոտուն Շվեյցարիայի միավորվելուն: