![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանին կհատկացվի ևս 22 մլն դոլար
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/AMH.jpg)
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր առաքելության երրորդ հաշվետվությունը ֆինանսական օգնության շրջանակներում, ինչը թույլ կտա երկրին լրացուցիչ ստանալ 22 մլն դոլար: Հիմնադրամից տեղեկացնում են, որ հաշվետվության համաձայն՝ երկիրը կատարել է տրված վարկի եւ բարեփոխումների ընթացքի գծով իր ստանձնած պարտավորությունները:
Այսպիսով` կավարտվի 71,5 մլն դոլարով Հայաստանի ֆինանսական օգնության եռամյա ծրագիրը:
«Չնայած դժվարին արտաքին պայմաններին, ծրագրի կատարումը միանգամայն գոհացուցիչ է, նպատակների մեծ մասը կատարված է»,- տնօրենների որոշումը բացատրել է ԱՄՀ-ի փոխտնօրեն Միցուհիրո Ֆուրուսավան: