Ադրբեջանի տնտեսությունը ավելի քան 4 տոկոսով կրճատվել է

2016 թվականի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 21 512,8 միլիոն մանաթ, ինչը 4,2%-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում է APA գործակալությունը:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեից հայտնել են, որ ՀՆԱ-ի կրճատման հիմնական պատճառը շինարարության և տրանսպորտի ոլորտներում ապրանքների և ծառայությունների արտադրությունն է՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Արդյունաբերության հաշվին ձևավորվել է ՀՆԱ-ի 39,8%-ը, առևտրի և տրանսպորտային միջոցների վերանորոգման հաշվին՝ 12,2%-ը, շինարարության՝ 8,6%-ը:

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալը կազմել 2239,4 մանաթ:

Տեսանյութեր

Լրահոս