Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Պետերբուրգի 20-րդ միջազգային տնտեսական համաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին ու հյուրերին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական (BC տեսակի, տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) Ալեքսան Առաքելյանի անունով:
««ԿամԱզ»-ում այդ ժամանակ անգամ սպանություն էր տեղի ունեցել»,- պատմում է գործարարը՝ հիշեցնելով «ԿամԱզ»-ի գլխավորությամբ կոնսորցիումի ստեղծման պատմությունը:
Քաղաքացի Էդգար Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
«Նա ոչ թե Աստծուն է ծառայում, այլ սատանային, որովհետև Աստված ասում է՝ սուտ վկայություն մի՛ տուր, սուտ մի՛ խոսիր, իսկ այս մարդը զբաղվում է խարդախությամբ։ Այս հոգևոր ծառայողը եկավ համալրելու ազգի դավաճանների շարքը։ Նման դավաճաններ 1915 թվին էլ են եղել»:
Ընտանիքում աշխատում է միայն Ալբերտի մայրը, Ռոզան զբաղվում է երեխաների խնաքով, իսկ Ալբերտը չի կարողանում աշխատանք գտնել: Ալբերտն ունի առողջական խնդիրներ և քանի որ գրանցում չունենալու պատճառով ընդգրկված չէ սոցիալապես անապահովների ցուցակում, չի կարողանում օգտվել անվճար բժշկական ծառայություններից:
Ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Էնն Հեթեուեյը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է դարձել եւ զբաղվելու է գենդերային հավասարության եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարեցերով: Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Երեխայի մարմինը վնասված չէ: Ալիգատորը ջրահեղձ է արել նրան»,- լրագրողներին ասել է Դեմինգսը: Նրա խոսքով՝ երեխայի մարմինը գտել են ջրասուզակները շուրջ երկու մետր խորության վրա:
Ինչպես հաղորդում է Bild-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ջանքեր գործադրել այն բանի համա, որպեսզի ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Թուրքիան մինչև օրս չի կատարել բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է միգրացիայի և ներքին գործերի եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը:
Հունիսի 15-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ. Փափազյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Վիկտորյա Օսեյանին:
Ցերեկը դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին հայտարարել էր, որ ելույթ կունենա այնքան ժամանակ, քանի դեռ Սենատը չի քննարկել տվյալ նախաձեռնությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Դալայ-լամայի երեկ կայացած հանդիպումը կրել է մասնավոր բնույթ և չի փոխում Վաշինգտոնի դիրքորոշումը տիբեթյան հարցի նկատմամբ, լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Deep Ocean Search ընկերության John Lethbridge նավը, որը վարձվել էր եգիպտական կառավարության կողմից՝ Միջերկրական ծովում որոնելու մայիսին կործանված А320 նավը, ֆիքսել է այն շրջանները, որտեղ գտնվում են օդանավի ֆյուզելյաժի բեկորները:
Այսօրվանից մինչև հունիսի 21-ը հանրապետության տարածքում գործելու է միջերկրածովյան ցիկլոնը:
Ադրբեջանի, Հունգարիայի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ռազմաօդային և ռազմածովային ուժերը հունիսի 20-30-ը Թուրքիայի Կոնիա քաղաքում կմասնակցեն «Իսիկ-2016» (Işık-2016) զորավարժություններին, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի գլխավոր շտաբին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր աջակցությամբ Սիրիայի Հալեպ քաղաքում 48 ժամով սահմանվել է «լռության ռեժիմ», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության Մալաթիայի և Էրեբունու բաժինների ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի մոտից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Վարդուհի Դ.-ին:
Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
Ամբողջ աշխարհում համալսարաններն արդեն քայլեր են կատարում կրթությունը նորարարական դարձնելու ուղղությամբ: Սակայն ամենաակտիվն այս ոլորտում Եվրոպան է: Reuters գործակալությունը հրապարակել է մի ցանկ, որում ընդգրկված են Եվրոպայի 100 ամենանորարարական համալսարանները:
Թաիլանդի Chiang Mai’s Elephant Nature Park արգելոցում փղերը քնել են օրորոցայինի տակ: Նրանց համար մեղեդին կատարել է բնայգու հիմնադիր Սանգդուեն Չուլերտը, որն սկսել Է երգել անհանգիստ կենդանիների համար:
Հեռուստաընկերության տվյալներով՝ արտոնագիրը գրանցվել է ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ ապրանքանիշերի բյուրոյում: Նոր սմարթֆոնի նախագիծը ենթադրում է ճկուն սենսորային էկրանի օգտագործում, որը բառացիորեն «պտտում» է ամբողջ սարքը:
Էյֆելյան աշտարակի բնակելի հարկաբաժինը, որտեղ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ կկարողանան մեկ գիշեր իջեւանել մի քանի մարդ, նկարահանել են եւ տեսահոլովակ պատրաստել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ամերիկացի Ջերեմի Միքսը, որի լուսանկարը սոցցանցերում գերել է կանանց, մոդել է դարձել: Իր առաջին լուսանկարը տղամարդը հրապարակել է Instagram սոցիալական ցանցի անձնական էջում:
Երիկամների քարերը կարող են երկար ժամանակ իրենց մասին զգացնել չտալ: Հիվանդների մեծ մասը երիկամային քարերի գոյության մասին իմանում են միայն երիկամային սուր ցավերից հետո:
Հայաստանում մարդիկ ապրում են պետությունից ու նրա համակարգերից ունեցած ենթագիտակցական վախի պայմաններում: Եվ Հարկային նոր օրենսգրքով իշխանությունն ավելի առարկայորեն արձանագրում է, որ ոչ թե իր ղեկավարած պետությունն է ծառայելու մարդուն, քաղաքացուն, այլ հակառակը` քաղաքացին, բիզնեսը պետք է ծառայեն պետությանը:
Երևանի 27 դպրոցի շախմատի դասարանը հրկիզողին հայտնաբերեցին:
«Եղանակային պայմանները թույլ չտվեցին, որպեսզի մեղվաընտանիքները զարգանան: Կարկուտների, քամիների և խոնավության պատճառով մենք զրկվեցինք ծաղկափոշուց: Բայց եղանակային պայմաններն արդեն բարելավվել են, և մենք հույս ունենք, որ կորուստները կվերականգնվեն»,- նշեց Արմեն Նազարյանը:
Անկասկած, շատերն են ճանաչում հայտնի բոլիվուդյան դերասանուհի Պրյանկա Չոպրային: Այս գեղեցկուհին արդեն 15 տարի շարունակ հիացնում է շատերին իր բնական գեղեցկությամբ և անզուգական խաղով: Նա նախկինում եղել է «Միսս աշխարհ», բացի այդ՝ եղել է առաջին հնդիկ կինը, ով դարձել է Guess-ի դեմքը: