Բաժիններ՝

Էրեբունի հիվանդանոցում վիրավորներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են

Երեկ գիշեր Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում 16 վիրավոր է տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն, որից 7-ը դուրս են գրվել, մնացել են 9-ը:

Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց Էրեբունի բ/կ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը՝ նշելով, որ վիրավորներից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

«Երեքից մեկը «Սասնա ծռեր» խմբի անդամ, ՊՊԾ գնդում վիրավորված Արամ Լամբարյանն է, առավոտյան անջատվել է արհեստական սարքից, հիմա վիճակը կայուն-նորմալ է: Երկրորդը բավականին ծանր է՝ որովայնի հրազենային վնասվածքով ոստիկան է, երեկ անհապաղ վիրահատություն ենք կատարել որովայնի վրա։

Մյուսը քաղաքացի է, որի մոտ կար ծնոտի կոտրվածք, երեկ երեկոյան վիրահատվել է, հիմա վիճակը ծանր է գնահատվում: Մի քանի ժամից կտեղափոխեն հիվանդասենյակ: Այս պահին մեզ մոտ գտնվող վիրավորվածներից 6-ը ոստիկան են, երկուսը քաղաքացիական»,-նշեց Մ. Մանուկյանը։

Մանրամասները և տեսանյութը՝ առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս