![](/banners/BeFunky-design.jpg)
Տրետյակովյան պատկերասրահում բացվել է Այվազովսկու աշխատանքների մեծամասշտաբ ցուցադրությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/1473100109.jpg)
Տրետյակովյան պատկերասրահում հանրությանը ներկայացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցադրությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Ցուցադրված են նկարչի ավելի քան 200 աշխատանքները` հավաքված 17 թանգարաններից ու 6 մասնավոր հավաքածուներից:
Ինչպես հայտնել են պատկարասրահից, թանգարանը որոշել է նորովի ներկայացնել ծովանկարչին և փոխել նրա ժառանգության նկատմամբ վերաբերմունքը:
«Այնպես է ստացվել, որ Հովհաննես Այվազովսկին կենդանության օրոք ունեցել է 100 ցուցադրություն, սակայն մինչ այս պահը նման մասշտաբային հետահայաց ցուցադրություն չի կազմակերպվել Տրետյակովյան պատկերասրահի պատերի ներսում»,- լրագրողներին հայտնել է թանգարանի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան:
Տրեգուլովան նշել է, որ ներկայացված են նկարչի ամենանշանակալի և հայտնի գործերը: